ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2019 թվականի N 492-Ա
«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ՝ 90026188) իրականացվող՝ 4,290,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 90026188)՝ «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2019 թվականի հունիսի 25-ին կնքված՝ N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի կառուցում՝ 4,290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ծրագրի կատարման մասին ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. օգոստոսի 5 Երևան |
Հավելված |
«Մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագիր
1 |
2 |
3 |
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Թուֆենկյան հիմնադրամ» ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, քաղ. Նյու-Յորք, 3-րդ ավենյու 919 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
4,290,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 23-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 4,290,000 դրամ արժողությամբ: 2019 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 23-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում (զսպանակով ճոճանակ, պտույտ, փոքր երկակի կամար, ջիփ, Աստրա-2, Հեքիաթ-2, զրուցարան և ցուցանակ) և տեղադրում, գինը` 4,290,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |