Գլխավոր տեղեկություն
Номер
N 822-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 01.08.2018
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.07.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2018
Дата вступления в силу
02.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2018 թվականի N 822-Լ

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել գրավոր հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածում Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում՝ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 30

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հուլիսի 19-ի N 822-Լ որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018-2020 թվականների ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու մարմինը

Ֆինանսավորման աղբյուրը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

5

6

ԳԼՈՒԽ 1.
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

1.

Պետական իշխանության լիազոր մարմինների կողմից անդրսահմանային տարածքային համագործակցության հարցերով հանդիպումների անցկացում

2018-2020 թթ.

նախարարություններ

ՀՀ կառավարությանը,
ՀՀ վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի միջոցառումների իրականացման առկա վիճակի վերհանում

2.

Անդրսահմանային տարածքային համագործակցության հեռանկարային զարգացման պետական և տարածաշրջանային ծրագրերի մշակում

2018-2020 թթ.

նախարարություններ

ՀՀ կառավարությանը,
ՀՀ վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

անդրսահմանային տարածքային համագործակցության զարգացում

ԳԼՈՒԽ 2.
ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ, ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԵՎ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

3.

Միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցությանը նվիրված համաժողովների անցկացում

2018-2020 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցության ակտիվացում

4.

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության համատեղ աշխատանքային խմբի նիստերի անցկացում

2018-2020 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ակտիվացում

5.

Միջտարածաշրջանային, ապակենտրոնացված և անդրսահմանային միջազգային համաժողովներին պաշտոնական պատվիրակությունների մասնակցության ապահովում

2018-2020 թթ.

նախարարություններ

ՀՀ կառավարությանը,
ՀՀ վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցության հարթակներում պատշաճ ներգրավում

6.

Անդրսահմանային և միջտարածաշրջանային համագործակցության զարգացման խթանում

2018-2020 թթ.

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

անդրսահմանային և միջտարածաշրջանային համագործակցության զարգացում

7.

Անդրսահմանային, միջտարածաշրջանային, ապակենտրոնացված համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործում

2018-2020 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

անդրսահմանային, միջտարածաշրջանային, ապակենտրոնացված համագործակցության մասին տեղեկատվության ամբողջական արտացոլում

ԳԼՈՒԽ 3.
ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

8.

Աջակցություն համատեղ ձեռնարկությունների և ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծմանը

2018-2020 թթ.

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

անդրսահմանային տարածքներում համատեղ ձեռնարկությունների և ֆինանսաարդյունաբերական խմբերի թվի ավելացում

9.

Համագործակցող վարչատարածքային միավորներում քիչ քանակությամբ արտադրված կամ չարտադրվող ապրանքների մասին տեղեկատվության փոխանակում՝ տվյալ ցանկերում առկա ապրանքի հնարավոր փոխադարձ մատակարարումները կազմակերպելու համար

2018-2020 թթ.

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

փոխադարձ մատակարարումների նպատակային իրականացում

10.

Համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում իրականացվող հնարավոր ներդրումային նախագծերի, տարածքներում գործող ներդրողների համար հարկային արտոնությունների և նախապատվությունների մասին տեղեկատվության փոխանակման կազմակերպում

2018-2020 թթ.

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

հարկային արտոնությոնների և նախապատվությունների մասին ամբողջական տեղեկատվության ապահովում

11.

Անդրսահմանային և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հիմնում

2018-2020 թթ.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

անդրսահմանային տարածքներում ներդրումների ծավալի ավելացում

ԳԼՈՒԽ 4.
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

12.

Աջակցություն սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորներին՝ ագրոպարենային համակարգի զարգացման համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման, դրանց մասնակցության ու փորձի փոխանակման գործում

2018-2020 թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ագրոպարենային համակարգի զարգացում

13.

Միջտարածաշրջանային և սահմանամերձ տարածքներում անասնաբուժական ծրագրերի համատեղ իրականացում՝ հատկապես վտանգավոր կենդանական հիվանդությունների ներթափանցման կանխարգելման նպատակով

2018-2020 թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

հիվանդությունների ներթափանցման կանխարգելման որակի բարձրացում

14.

Աջակցություն գինեգործական արտադրանքի և ալկոհոլային խմիչքների արտադրության, ներմուծման և արտահանման գործընթացները կանոնակարգող՝ համագործակցող երկրների օրենսդրական դաշտերի մասին տեղեկատվության փոխանակմանը

2018-2020 թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

գյուղատնտեսական համագործակցության ակտիվացում

15.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում ագրոպարենային արտադրանքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող՝ փոխադարձ առևտրով շահագրգռված ձեռնարկությունների ցանկի փոխանակում

2018-2020 թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի ակտիվացում

16.

Սահմանամերձ տարածքների և համագործակցող վարչատարածքային միավորների տնտեսավարող սուբյեկտների համար՝ բուսաբուծության և վնասատուների դեմ բույսերի պաշտպանության, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացման և իրականացման ոլորտում ձեռք բերված նվաճումների մասին տեղեկատվության փոխանակման կազմակերպում

2018-2020 թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի ակտիվացում

17.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում ոչխարաբուծության, տավարաբուծության (հատկապես մսատու ցեղատեսակների) և մեղվաբուծության զարգացմանն ուղղված համագործակցության, ներդրումների կամ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորության քննարկում

2018-2020 թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի ակտիվացում

18.

Համագործակցող վարչատարածքային միավորների տնտեսավարող սուբյեկտների մասնակցության ապահովում արժեքավոր ձկնատեսակների բուծման և թռչնաբուծության ներդրումային ծրագրերում

2018-2020 թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

տնտեսավարող սուբյեկտների մասնակցության աճ

19.

Սահմանամերձ տարածքներում կենդանիների հիվանդությունների և բույսերի վնասատուների ներթափանցման կանխարգելման ու վերացման համատեղ դաշտային զորավարժությունների կազմակերպում և անցկացում

2018-2020 թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

հիվանդությունների ներթափանցման կանխարգելման և վերացման աշխատանքների բարելավում

ԳԼՈՒԽ 5.
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ

20.

Աջակցություն սահմանամերձ տարածքներում բոլոր տեսակների բեռնափոխադրող, ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների համար առանց խոչընդոտների գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ներառյալ տարանցիկ փոխադրումները

2018-2020 թթ.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

բեռնափոխադրող, ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների աշխատանքների բարելավում

21.

Տրանսպորտային ծառայության, տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների շուկայի զարգացման համատեղ աշխատանքների իրականացում

2018-2020 թթ.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

տրանսպորտային ծառայության, տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների շուկայի զարգացում

22.

Տրանսպորտային հաղորդակցության բարելավում, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերի համաձայնեցում և փոխադարձ մասնակցություն

2018-2020 թթ.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

տրանսպորտային ծառայության, տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների շուկայի զարգացում

23.

Աջակցություն տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործմանը՝ տարբեր տեսակների տրանսպորտային միջոցների գործունեության համակարգման և նրանց զարգացման գրավիչ ներդրումային նախագծերի հաշվին

2018-2020 թթ.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

տրանսպորտային ծառայության, տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների շուկայի զարգացում

24.

Կապի ծառայության շուկայի զարգացման գործում աշխատանքների իրականացում

2018-2020 թթ.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

շարժական կապի և թվային վերգետնյա հեռուստահեռարձակման համակարգերում որոշակի հաճախականային տիրույթներում վնասակար խանգարումների նվազեցման աշխատանքների իրականացում

25.

Սահմանային տարածքներում էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման փորձի փոխանակում

2018-2020 թթ.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

կապի ծառայության շուկայի զարգացում

26.

Սահմանամերձ տեղեկատվական կենտրոնների փոխգործակցության զարգացում

2018-2020 թթ.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

տեղեկատվական կենտրոնների աշխատանքների բարելավում

ԳԼՈՒԽ 6.
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

27.

Վերականգնվող էներգիայի աղբյուրների, այդ թվում`արևային, քամու և ջրի էներգիայի օգտագործման զարգացման ու էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների կազմակերպման փորձի փոխանակում

2018-2020 թթ.

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ու էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների բարելավում

28.

Բնապահպանական հարցերին նվիրված համաժողովների, գիտաժողովների, ցուցահանդեսների կազմակերպում

2018-2020 թթ.

ՀՀ բնապահպանության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

բնապահպանության ոլորտի սուբյեկտների միջև կապերի ակտիվացում

29.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում տնտեսական գործունեության կարգավորման, արտադրական թափոնների կառավարման ու տնտեսական գործունեության ընթացքում տարատեսակ վնասակար նյութերի օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողության իրականացում

2018-2020 թթ.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում տնտեսական գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության որակի բարձրացում

30.

Սահմանամերձ տարածքներում միասնական բնապահպանական գոտիների և այգիների ստեղծում

2018-2020 թթ.

ՀՀ բնապահպանության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

բնապահպանական գոտիների և այգիների թվի ավելացում

31.

Սահմանամերձ տարածքներում բնապահպանական վերահսկման և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացում

2018-2020 թթ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

արտակարգ իրավիճակների կանխարգելման աշխատանքների որակի բարձրացում

32.

Համաձայնեցված բնապահպանական վերահսկման և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով մասնագետների խմբերի ու տրանսպորտային միջոցների՝ ազգային օրենսդրության կամ միջազգային պայմանագրերի համաձայն պետական սահմանների հատմանն աջակցություն

2018-2020 թթ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման աշխատանքների որակի բարձրացում

33.

Սահմանամերձ տարածքներում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման գործում տեղեկատվության և օգնության տրամադրման կազմակերպում

2018-2020 թթ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման աշխատանքների որակի բարձրացում

34.

Գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում համատեղ հետազոտական նախագծերի ու ծրագրերի մշակում և իրականացում

2018-2020 թթ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման աշխատանքների որակի բարձրացում

35.

Սահմանամերձ տարածքներում բնապահպանությանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված միասնական քաղաքականության մշակում

2018-2020 թթ.

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում

ԳԼՈՒԽ 7.
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

36.

Համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի մշակում ու իրականացում կրթության և գիտության բնագավառում

2018-2020 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության ամրապնդում

37.

Բոլոր տեսակի երիտասարդական փոխանակումներին և միջազգային նախագծերին աջակցելը, ինչպես նաև երիտասարդության հարցերին ուղղված միջազգային նախագծերի և ծրագրերի իրականացմանը սահմանամերձ տարածքների և համագործակցող վարչատարածքային միավորների տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունն ապահովելը

2018-2020 թթ.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

երիտասարդական համագործակցության ոլորտում կապերի ակտիվացում

38.

Նորարարական գործունեության տարածմանը նպաստելը, ժամանակակից գիտական և տեխնոլոգիական գիտելիքների, ինչպես նաև հմտությունների տարածմանը՝ սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում

2018-2020 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

գիտության ոլորտում համագործակցության ակտիվացում

39.

Համագործակցող վարչատարածքային միավորների և սահմանամերձ տարածքներում ազգային ու մշակութային տոների, ցուցահանդեսների, համատեղ փառատոների, մրցույթների, համաժողովների կազմակերպմանն աջակցություն

2018-2020 թթ.

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

մշակութային կապերի ակտիվացում

40.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքների տեղեկատվական փոխգործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման գիտահետազոտական աշխատանքների իրականացում

2018-2020 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

գիտության ոլորտում համագործակցության ակտիվացում

41.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում գտնվող կրթական հաստատությունների կրթության համակարգի բարելավմանն ուղղված համագործակցություն և փորձի փոխանակում

2018-2020 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

կրթական հաստատությունների, կրթության համակարգի բարելավում

42.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում գործող ստեղծագործական խմբերի հյուրախաղերի կազմակերպման և այդ խմբերի, անհատ կատարողների՝ փառատոներին, մրցույթներին և այլ մշակութային միջոցառումներին մասնակցությանն աջակցություն

2018-2020 թթ.

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

մշակութային կապերի ակտիվացում

43.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում գործող մշակութային հաստատությունների միջև ուղղակի շփումների հաստատման նպաստում

2018-2020 թթ.

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

մշակութային հաստատությունների միջև կապերի ակտիվացում

44.

Համագործակցող վարչատարածքային միավորների տարածքում անցկացվող միջազգային բնույթի կարևոր մշակութային իրադարձությունների և միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակում

2018-2020 թթ.

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

հանրության իրազեկման բարձրացում

45.

Պատմամշակութային ժառանգության պահպանության և օգտագործման ծրագրերի համատեղ մշակում ու իրականացում

2018-2020 թթ.

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

պատմամշակութային ժառանգության պատշաճ պահպանում

46.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում մշակութային ոլորտի միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև մարզական միջոցառումների անցկացում

2018-2020 թթ.

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

մշակութային և մարզական կապերի ակտիվացում

47.

Ուսանողների մասնակցությամբ գիտական, կրթական, պատմամշակութային «կլոր սեղանների» անցկացում վեբինարի միջոցով

2018-2020 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ուսանողների մասնագիտական որակների բարելավում

48.

Միջտարածաշրջանային մարզական միջոցառումներին մարզական պատվիրակությունների մասնակցության ապահովմանն աջակցություն

2018-2020 թթ.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

մարզական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ակտիվացում

ԳԼՈՒԽ 8.
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

49.

Հանրային առողջապահության ոլորտում համագործակցության զարգացում, համատեղ հետազոտական ծրագրերի նախագծերի մշակում և իրականացում

2018-2020 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

հանրային առողջապահության ոլորտում համագործակցության զարգացում

50.

Վրաստանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը սահմանամերձ Հայաստանի Հանրապետության տարածքներում բնակվող բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործում համագործակցության ծրագրի մշակում

2018 թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

սահմանամերձ տարածքներում բնակվող բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության ու սպասարկման որակի և հասանելիության բարելավում

51.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների բժշկական-կանխարգելիչ և առողջարանային հաստատությունների միջև համագործակցության զարգացում

2018-2020 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

բժշկական-կանխարգելիչ և առողջարանային հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում

52.

Հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնով պայմանավորված՝ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների, ինչպես նաև արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող դեպքեր արձանագրելիս տեղեկատվության փոխանակում

2018-2020 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնով պայմանավորված՝ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների արագ արձագանքման միջոցառումների կազմակերպում

53.

Արտահանման, ներմուծման և տարանցման գործառնությունների ընթացքում պետական վերահսկողության և պետական սահմանի սանիտարահամաճարակային վերահսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխման համար սահմանային անցակետերի շահագործման արդյունավետության բարձրացման նպատակով համատեղ վերահսկողության իրականացում

2018-2020 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

սահմանային անցակետերի շահագործման արդյունավետության բարձրացում

54.

Սահմանամերձ տարածքներում մարմնամարզության և առողջ ապրելակերպի համար նախատեսված հարթակների ստեղծում

2018-2020 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

սահմանամերձ տարածքներում առողջ ապրելակերպով զբաղվողների թվի ավելացում

55.

Հանրային առողջապահական հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման գործողությունների, անհետաձգելի բուժօգնության կազմակերպման, իրականացման և այլ հարցերի վերաբերյալ միջազգային համաժողովներին, սեմինարներին, դասընթացներին, վարժանքներին, գիտաժողովներին, համաժողովներին տեղական մասնագետների մասնակցության ապահովում

2018-2020 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

հանրային առողջապահական հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման գործողությունների, անհետաձգելի բուժօգնության կազմակերպման, իրականացման և այլ հարցերի վերաբերյալ տեղական մասնագետների որակավորման բարձրացում

ԳԼՈՒԽ 9.
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

56.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում սոցիալական բնակարանաշինության ոլորտում փորձի փոխանակում

2018-2020 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

քաղաքաշինության կոմիտե

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

սոցիալական բնակարանաշինության որակի բարձրացում

57.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում զբաղվածության, աշխատանքային միգրացիայի, բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակում

2018-2020 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի, բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ապահովում

58.

Գործազուրկներին սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում աշխատանքի տեղավորմանն աջակցության տրամադրում

2018-2020 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում գործազուրկների թվի նվազեցում

59.

ՀՀ սահմանային անցակետերում՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման մասին առկա տեղեկատվական նյութերի տարածում

2018-2020 թթ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ոստիկանություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

մարդկային թրաֆիքինգի և շահագործման երևույթի վերաբերյալ հանրային իրազեկման ապահովում

60.

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների և հատուկ դպրոցների երեխաների հետ աշխատող անձնակազմի համար երեխաների թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման ու հատուկ կատեգորիայի զոհերին աջակցության և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ դասընթացների կազմակերպում

2018-2020 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

երեխաների թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման ու հատուկ կատեգորիայի զոհերին աջակցության և պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում

61.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում ապօրինի միգրացիայի, ինչպես նաև ապօրինի աշխատանքային միգրացիայի կանխարգելման ու բացահայտման նպատակով միասնական միջոցառումների իրականացում

2018-2020 թթ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում ապօրինի միգրացիայի, ինչպես նաև ապօրինի աշխատանքային միգրացիայի կանխարգելման և բացահայտման դեպքերի թվի ավելացում

62.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում միգրանտներին աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու ընդհանուր սկզբունքների և մեխանիզմների միասնական ձևաչափի մշակում

2018-2020 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

միգրանտներին աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու պայմանների բարելավում

63.

Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում մարդկային թրաֆիքինգի երևույթի վերաբերյալ հանրային իրազեկման ապահովման նպատակով հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ տեղեկատվական քարոզարշավների կազմակերպում

2018-2020 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ ոստիկանություն

ՀՀ մարզպետարաններ

այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսավորում չի պահանջվում:

սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում մարդկային թրաֆիքինգի երևույթի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում

(հավելվածը փոփ. 25.10.18 N 1180-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.10.2018, N 1180-Լ 01.11.2018, N 822-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան