ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 210-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային ծառայություններ մատուցող անձանց ֆինանսական կայունությունը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի ««Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգի 5-րդ կետի.
ա. 1-ին ենթակետում «տրամադրման ծառայություն,» բառերից հետո լրացնել «(բացառությամբ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված սույն ենթակետում նշված ներդրումային ծառայությունների մատուցման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 60 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ)» բառերը,
բ. 2-րդ ենթակետում «մեկը» բառից հետո լրացնել «(բացառությամբ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված սույն ենթակետում նշված ներդրումային ծառայությունների մատուցման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ)» բառերը,
գ. 3-րդ ենթակետում «կառավարում» բառից հետո լրացնել «(բացառությամբ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված արժեթղթերի փաթեթի կառավարման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ)» բառերը,
դ. 4-րդ ենթակետում «անունից» բառից հետո լրացնել «(բացառությամբ իր հաշվին և իր անունից լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների կատարման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է մեկ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Գործող ներդրումային ընկերությունների համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2018 թ. դեկտեմբերի 18 Երևան |