ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2019 թվականի N 423-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1493-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «2019 թվականի ապրիլի 1» բառերը փոխարինել «համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|