ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 հունվարի 2019 թվականի ք. Երևան |
N 4-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգի N 2 հավելվածի 2-15 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ |
Մ. Սողոմոնյան |
Հավելված հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 16-ի N 4-Ն որոշման |
_____________________________________________________
(ընկերության անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 …. թվականի ………………… համար
(եռամսյակ)
Ձև 2-15
Հ/Հ |
ՑՈՒՑԱՆԻՇ |
Չափման |
Հաշվետու եռամսյակ, այդ թվում ըստ ամիսների՝ |
Ընդամենը |
Ընդամենը, տարվա | |||
1 |
Ինքնավար էներգաարտադրողների |
հաշվետու ժամանակաշրջանի սկզբում |
հատ |
|||||
հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
||||||||
2 |
Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակ (Բցաi) |
կՎտժ |
||||||
3 |
Հաշվարկային ժամանակահատվածում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակ (Իցաi) |
կՎտժ |
||||||
4 |
Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակ (Բգաi) |
կՎտժ |
||||||
5 |
Հաշվարկային ժամանակահատվածում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակ (Իգաi) |
կՎտժ |
||||||
6 |
Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունք (Էփցi) |
կՎտժ |
||||||
7 |
Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունք (Էփգi) |
կՎտժ |
||||||
8 |
Բաշխողի կողմից վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողից գնված էլեկտրական էներգիա |
կՎտժ |
||||||
9 |
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման ենթակա էլեկտրական էներգիա, |
կՎտժ |
|
|||||
դրամ |
||||||||
1) |
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման ենթակա էլեկտրական էներգիա (100% սակագնով) |
կՎտժ |
||||||
դրամ |
||||||||
2) |
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման ենթակա էլեկտրական էներգիա (50% սակագնով) |
կՎտժ |
||||||
դրամ |
||||||||
3) |
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման ենթակա էլեկտրական էներգիա (100% սակագնով) |
կՎտժ |
||||||
դրամ |
||||||||
4) |
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման ենթակա էլեկտրական էներգիա (50% սակագնով) |
կՎտժ |
||||||
դրամ |
1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
2. Սույն ձևում դրամական արտահայտությամբ մեծությունները ներառում են ավելացված արժեքի հարկը:
3. Սույն ձևի 9-րդ կետում ներկայացված ցուցանիշները լրացվում են միայն տարեկան կտրվածքով:
_____________________________________ (ընկերության ղեկավարի ստորագրությունը) |
_____________________________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ. (առկայության դեպքում) |
|