ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2017 թվականի N 814-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ, 196-րդ հոդվածի 1-ին և 223-րդ հոդվածի 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.03.19 N 314-Ն)
1.1. Սահմանել հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար 2018 թվականի ընթացքում բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների վերադարձման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 29.03.19 N 314-Ն)
2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը վերաբերում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված N 1 |
(գլխագիրը փոփ. 29.03.19 N 314-Ն)
Կ Ա Ր Գ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների (այսուհետ՝ պարտավորություններից ավելի վճարված գումարներ) հաշվանցման և (կամ) վերադարձման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի կիրառման իմաստով պարտավորություններից ավելի վճարված գումարներ են համարվում՝
1) ճանապարհային հարկով, բնապահպանական հարկով և բնօգտագործման վճարով հարկման օբյեկտների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարները.
2) ճանապարհային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորության բացակայության պայմաններում տվյալ պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ նրա անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված գումարները.
3) դատարանի վճռի կատարման արդյունքում պարտավորության պակասեցման հետևանքով հարկ վճարողի օգտին հաշվեգրված՝ ճանապարհային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարները:
3. Պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացնում է տվյալ պարտավորությունները հաշվառող մարմինը՝ հարկ վճարողի ներկայացրած N 1 ձևի դիմումի և համապատասխան պարտավորության սահմանված չափից ավելի վճարումը հիմնավորող փաստաթղթի հիման վրա:
4. Պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվին նախ հաշվանցվում են նույն հաշվառող մարմնի կողմից վերահսկվող՝ տվյալ հարկի (վճարի) գծով առկա պարտավորությունները՝ սկզբում մարելով այդ հարկի (վճարի) գծով հաշվարկված հարկի (վճարի), այնուհետև՝ տույժի գումարները: Սույն կետում նշված կարգով հաշվանցումը կատարվում է հարկ վճարողի դիմումը պարտավորությունը հաշվառող համապատասխան մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով առկա պարտավորությունները մարելուց հետո կամ դրանց բացակայության դեպքում պարտավորությունը հաշվառող մարմինը կազմում է պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու եզրակացություն՝ N 2 ձևին համապատասխան, և այն կազմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան (այսուհետ՝ գանձապետարան): Եզրակացությունը կազմվում է հարկ վճարողի դիմումը պարտավորությունը հաշվառող մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Սույն կարգին համապատասխան պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձվում են սույն կարգի 5-րդ կետում նշված եզրակացությունը գանձապետարան ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ եզրակացությունում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան
Ձև N 1
__________________________________
__________________________________
(Պարտավորությունը հաշվառող մարմնի անվանումը)
Դ Ի Մ Ո Ւ Մ
Ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման
Խնդրում եմ ____________________________________________________________________
(նշել համապատասխան հարկը, վճարը)
պարտավորությունից ավելի վճարված _____________________________________դրամը
(նշել գումարի չափը)
1) հաշվանցել _______________________________________________________________գծով
(նշել համապատասխան հարկը, վճարը)
առկա պարտավորության հաշվին.
2) վերադարձնել՝ գումարը փոխանցելով ________________ բանկում գտնվող N ___________ հաշվեհամարին:
Հարկ վճարողի անվանումը ________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն _____________________________________
(առկայության դեպքում)
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
____________________________________ (անունը, ազգանունը և ստորագրությունը) |
_____ ____________ 20_____ թ.
Ձև N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N
Ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու վերաբերյալ
Հարկ վճարողի անվանումը ________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն _________________________________________________
(առկայության դեպքում)
Հարկ վճարողի __ __________20__ թ. դիմումով ներկայացված՝ ______________________
________________________________________________________________________
(նշել համապատասխան հարկը, վճարը)
պարտավորությունից ավելի վճարված ___________________________________դրամը
(նշել գումարի չափը)
__________________________________________________________________________ հաշվից
(գանձապետական հաշվեհամարը և հաշվեհամարի անվանումը, որից գումարը ենթակա է վերադարձման)
ենթակա է փոխանցման՝ հարկ վճարողի ______________ բանկում գտնվող N _________ հաշվեհամարին:
Պարտավորությունը հաշվառող մարմին ____________________________________
(անվանումը)
Պաշտոնատար անձի |
____________________________________ (անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Եզրակացությունը կազմելու ամսաթիվը ______ _______________ 20___ թ.
(հավելվածը փոփ. 29.03.19 N 314-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 814 -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար 2018 թվականի ընթացքում բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների (այսուհետ՝ պարտավորությունից ավելի վճարված գումարներ) վերադարձման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի կիրառման իմաստով՝ պարտավորությունից ավելի վճարված գումար է համարվում 2018 թվականի ընթացքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը գործող դրույքաչափերով հաշվարկված բնապահպանական հարկի և 2018 թվականի հուլիսի 1-ից հետո գործող դրույքաչափերով հաշվարկված բնապահպանական հարկի գումարի դրական տարբերությունը:
3. Պարտավորությունից ավելի վճարված գումարները վերադարձնում է հարկ վճարողից բնապահպանական հարկի գումարներ գանձած բանկը՝ հարկ վճարողի դիմումի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի գանձապետարանի (այսուհետ՝ գանձապետարան) կողմից տրված՝ սույն հավելվածին կից N 1 ձևի տեղեկանքի հիման վրա: Հարկ վճարողը դիմումին կից բանկ է ներկայացնում տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և վճարման անդորրագիրը: Հարկ վճարողի դիմումի և սույն կետում նշված տեղեկանքի միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում բանկը հարկ վճարողի դիմումը վերահասցեագրում է գանձապետարան` հետագա ընթացքն ապահովելու նպատակով, միաժամանակ դիմումատուին տեղեկացնելով վերահասցեագրման մասին:
4. Բանկը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կազմում է պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողներին տվյալ ամսվա ընթացքում վերադարձնելու մասին ամփոփ տեղեկանք՝ սույն հավելվածին կից N 2 ձևին համապատասխան, և այն կազմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գանձապետարան:
5. Գանձապետարանը պարտավորություններից ավելի վճարված գումարները բանկին փոխանցում է սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ տեղեկանքը գանձապետարանում ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ ամփոփ տեղեկանքում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 314-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանը բանկերին է տրամադրում սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքը:
7. Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով պարտավորությունից ավելի վճարված բնապահպանական հարկի գումարները վերադարձնում է գանձապետարանը` բնապահպանական հարկը վճարողի կողմից գանձապետարան ներկայացված դիմումի հիման վրա: Դիմումի մեջ վճարողը նշում է իր բանկային հաշվեհամարը, որին ենթակա է փոխանցման վերադարձվող գումարը: Դիմումին կից ներկայացվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Ձև N 1
__________________________________
__________________________________
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
NN |
Տեխզննման կտրոնի համարը |
Տրանս-պորտային միջոցի պետհամա-րանիշը |
Տրանս-պորտային միջոցի շարժիչի հզորու-թյունը (ձիաուժ) |
Տրանս-պորտային միջոցի թողարկ-ման ամսա-թիվը |
Բնապահ-պանական հարկի հաշվին մուտքա-գրման ամսաթիվը |
Վճարված գումարը |
Վերահաշ-վարկված գումարը (դրամ) |
Վերա-դարձման ենթակա գումարը (դրամ) |
Ձև N 2
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
20 ԹՎԱԿԱՆԻ ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ստորև ներկայացվում է ________________________________________ բանկի կողմից վերոնշյալ ամսվա ընթացքում հարկ վճարողներին վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը.
NN |
Տեխզննման կտրոնի համարը |
Տրանսպոր-տային միջոցի պետհա-մարանիշը |
Տրանսպոր-տային միջոցի ձիաուժը |
Տրանսպոր-տային միջոցի տարեթիվը |
Բնապահպանական հարկի հաշվին մուտքագրման ամսաթիվը |
Վերադարձված գումարը |
Ընդամենը՝ գումարը |
Հարկ վճարողների 20 թվականի ___________ ամսվա ընթացքում դիմումներով ներկայացված՝ բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված _______________________ դրամը
(նշել գումարի չափը) |
__________________________________________________________________________________ հաշվից
(գանձապետական հաշվեհամարը և հաշվեհամարի անվանումը, որից գումարը ենթակա է վերադարձման) |
ենթակա է փոխանցման ______________ բանկում գտնվող N ____________ հաշվեհամարին:
Պաշտոնատար անձի ____________________________________________________________
(անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Ամփոփ տեղեկանքը կազմելու ամսաթիվը ______ _______________ 20 թ.
(հավելվածը լրաց. 29.03.19 N 314-Ն)