ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 162 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 24-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 2 հավելվածի 18-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) տեքստում «կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների [ապրանքի]) կարանտինային բուսասանիտարական վիճակի մասին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական փորձաքննության» բառերով.
բ) 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) կարանտինային բուսասանիտարական վիճակի մասին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական փորձաքննության» բառերով.
գ) 19-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացությունն օգտագործվում է՝»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: