Գլխավոր տեղեկություն
Номер
N 1527-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.12.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2017
Дата вступления в силу
23.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2017 թվականի N 1527-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման՝

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Ալեքսանդր Գրիգորյանի կնոջը` Թամարա Գրիգորյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2018 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 2277.41 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված 10 բաժնի 03 խմբի 01 դասի «03. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան