ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2017 թվականի N 184-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ներմուծված (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 184-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արժեքը |
1. |
9030893000 |
Արևային մարտկոցների EL-տեստեր՝ որակի ստուգման համար |
Model:GEL-M6 |
հատ |
1 |
Չինաստան |
6 000 000 |
2. |
9030893000 |
Արևային մարտկոցների տեստեր՝ չափանիշները գրանցելու համար |
Model:XJCM-8A |
հատ |
1 |
Չինաստան |
5 208 000 |
3. |
7007198009 |
Արևային պանելների արտադրության համար նախատեսված |
Thickness:3.2mm – 4mm, Solar transmittance ≥91%, (with AR coating or without) EN12150/DIN12149D |
մ 2 |
100 000 |
Չինաստան, |
250 000 000 |
4. |
3920108900 |
Արևային պանելների արտադրության համար նախատեսված |
Properties Test Method Unit |
կգ |
112000 |
Չինաստան, |
150 000 000 |
5. |
3920108900 |
Լամինացման թաղանթ TPT(Backsheet) |
Thickness-0,28±0,02mm, Density-1,4g/m2, |
կգ |
60500 |
Չինաստան, |
150 360 000 |
6. |
8544499509 |
Արևային պանելների մալուխներ (հաստատուն հոսանքի) |
Ambient temperature -40Cօ--+90Cօ |
կգ |
4500 |
Չինաստան, |
17 000 000 |
7. |
7604210000 |
Ալյումինե շրջանակի պրոֆիլներ |
անոդացված ալյումինե պրոֆիլներ՝ արևային պանելների համար |
կգ |
180 000 |
Չինաստան, |
264 000 000 |
8. |
7616999008 |
Ալյումինե ամրակներ |
End Clamp Kit |
կգ |
54 000 |
Չինաստան, |
326 000 000 |
9. |
3919900000 |
Արևային պանելների արտադրության համար նախատեսված ժապավեններ UV-1 |
Tape UV-1- 5mm |
կգ |
1 500 |
Չինաստան, |
23 000 000 |
Ընդամենը |
1 191 568 000 |
(հավելվածը խմբ. 02.11.17 N 1384-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |