«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017455
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 նոյեմբերի 2017 թ. |
թիվ 256-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողը պետք է բավարարի որակավորման հետևյալ պահանջներից առնվազն մեկին.
1) Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.
2) Սի-Այ-Էյ (CIA) կամ Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկու մակարդակ.
3) Սի-Այ-Էս-Էյ (CISA) որակավորում:
2. Որակավորման վկայականը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ով բանկի ներքին աուդիտի ղեկավարին որակավորման վկայականի տրամադրման համար սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. նոյեմբերի 21 Երևան
կենտրոնական բանկի նախագահԱ. Ջավադյան