ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2016 թվականի |
թիվ 11 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) 41-րդ կետի երրորդ պարբերությանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 55-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Նշանակել Ժունուսով Ադամկուլ Օրոկեևիչին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Իբրաև Դանիլ Տուրսունբեկովիչի նշանակման ժամանակ սահմանված լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 37 որոշմամբ հաստատված անհատական կազմում ընդգրկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ժունուսով Ադամկուլ Օրոկեևիչին՝ կոլեգիայի անհատական կազմից հանելով Իբրաև Դանիլ Տուրսունբեկովիչին:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: