ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
3 մարտի 2017 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 4.1.3. կետի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման մասով ակտերի եւ միջոցառումների մշակման ծրագրի 9-րդ կետի իրագործման նպատակով՝
hանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն hանձնարարականը հրապարակելու օրվանից փոխշահավետ ուղղություններին համապատասխան իրականացնել կոոպերացիոն համագործակցություն՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
