Գլխավոր տեղեկություն
Номер
N 1207-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.10.2017
Дата вступления в силу
21.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2017 թվականի N 1207-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` «Նաիրիտ» գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում պահեստավորված վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծման, ոչնչացման և պահպանման վերաբերյալ գործնական առաջարկություն ներկայացնելու նպատակով՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 3-ամսյա ժամկետում միջազգային փորձագետների հետ համատեղ իրականացված գույքագրման արդյունքների հիման վրա ներկայացնել գործնական առաջարկություն «Նաիրիտ» գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում պահեստավորված վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծման, ոչնչացման և պահպանման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հոկտեմբերի 20-ի N 1207-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Նազարյան

 

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Վ. Գաբրիելյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր

   

Լ. Գաբրիելյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի այլ ստորաբաժանումներ գործուղված աշխատակիցների բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ

   

Ն. Բակունց

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Ալեքսանդրյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ

   

Լ. Շահվերդյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական

   

Հ. Հարությունյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ

   

Ռ. Սաղաթելյան

- «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, մասնագետ (համաձայնությամբ)

   

Վ. Մխիթարյան

- «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների տեղակալ, տեխնիկական բաժնի պետ, մասնագետ (համաձայնությամբ)

   

Կ. Ասատրյան

- «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ (համաձայնությամբ)

 

Վ. Թոփուզյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի և դեղագործության գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր) (համաձայնությամբ)

   

Գ. Թորոսյան

- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի ամբիոնի վարիչ (դոկտոր, պրոֆեսոր) (համաձայնությամբ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան