ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 343-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի համայնքում գտնվող «Շենավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված՝ 3.169 հեկտար մակերեսով հողամասից 0.3 հեկտար մակերեսով հողամասը՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ 1 500 000 դրամ գնահատված արժեքով (այսուհետ՝ գույք), նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
1) համայնքը պարտավորվում է, համաձայն վերջինիս կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի, մանկապարտեզ կառուցելու նպատակով իրականացնել 13 848 678 դրամի ներդրում, որից՝ 7 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է 2017 թվականին, իսկ մնացած 6 848 678 դրամը նախատեսվում է իրականացնել 2018-2019 թվականներին (2018 թվականին՝ 2 848 678 դրամ, 2019 թվականին՝ 4 000 000 դրամ).
2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.
3) պայմանագրից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 3 Երևան |