ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2017 թվականի N 857-Ն
ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ԱՄՆ-ի քաղաքացի Շեիլա Ռաե Պապայանսին (անձնագիր՝ AA 0001148, տրված՝ 09.11.2011 թ. 002-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի համայնքում գտնվող 1.076, 0.7 և 0.19 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 06072017-07-0037, N 14072017-07-0011 և N 06072017-07-0022):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի ձեռքբերման և այդ գործարքի արդյունքում առաջացող եկամտային հարկի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2017 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 106920.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից՝ 97200,0 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող», իսկ 9720.0 հազ. դրամը «Պարտադիր վճարներ» հոդվածով:
3. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագիր` պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով քաղաքացու միջոցների հաշվին.
2) նախքան սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումը, սույն որոշման 7-րդ կետում նշված օտարման պայմանագրի նախագիծը քննարկել գնորդի հետ՝ համաձայնեցում ձեռք բերելու նպատակով:
(4-րդ կետը խմբ. 24.08.17 N 1076-Ն)
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի համայնքի ղեկավարին պետության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձեռքբերումից հետո երկամսյա ժամկետում հողամասերի նպատակային նշանակությունը փոխել արտադրական նշանակության:
6. Սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքն օտարել «Պ և Օ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ գնորդ)` վաճառքի գինը սահմանելով 97200,0 հազ. դրամ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարը վճարելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր` դրանում սահմանելով, որ վերջինս պարտավորվում է`
1) ապահովել ոչ պակաս, քան 1000 քառ. մետրի շինարարության կատարումը, սանիտարական դիսպենսերների և ձեռքի մաքրող սանիտարական հեղուկների արտադրության գործընթացը՝ շինարարության և կոմունիկացիոն ցանցի համար, անհրաժեշտ թույլտվություններն ստանալուց հետո: Այդ նպատակով պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում իրականացնել 3 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում՝ 3 տարվա հաշվարկի սկիզբ ընդունելով շինարարության համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման օրը.
2) ներմուծել անհրաժեշտ սարքավորումներ և օժանդակ նյութեր՝ սանիտարական դիսպենսերների և ձեռքի սանիտարական հեղուկների արտադրության նպատակով.
3) շինարարության համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած երկու տարվա ընթացքում փաստագրել շինարարության ավարտը, սարքավորումների տրամադրումը և արտադրական գործունեության սկիզբը.
4) մինչև ներդրումների ավարտը գույքն օտարելու դեպքում նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ.
5) իր միջոցների հաշվին իրականացնել սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և դրանից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
(7-րդ կետը խմբ. 24.08.17 N 1076-Ն)
8. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել սույն որոշման 5-րդ կետում նշված գործառույթների ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
2017 թ. հուլիսի 24
Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
Հավելված N 5 |
Հավելված N 6 |
Հավելված N 7 |