ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2015 թվականի N 668-Ա
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հուլիսի 24-ի N 668-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ պաշտպանության նախարարություն |
2015 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
2016թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության |
2017 թ. |
Ֆինանսավորում չի |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2015 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետին ներկայացնելը |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ պաշտպանության նախարարություն |
2015 թվականի դեկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2016 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. |
«Հայաստան Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
8. |
«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
9. |
«Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
10. |
«Պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
11. |
«Պետական պահուստում կուտակման ենթակա` ռազմարդյունաբերական համալիրում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
12. |
(կետն ուժը կորցրել է 02.11.16 N 1017-Ա) | |||
13. |
«Ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկը և բազայինի կարգավիճակ տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
14. |
«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
15. |
«Գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
16. |
«Ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների սահմանման, տեղադրման ժամկետների, պետական պատվերի կազմում հաստատվող նյութատեխնիկական ռեսուրսների ցանկի և ծավալների ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
17. |
«Ռազմական կարիքների համար պետական պատվերը և պետական պատվիրատուների ցանկն ըստ պատվերների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |