Գլխավոր տեղեկություն
Номер
N 1019-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.12/75(1255) Հոդ.964
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.10.2016
Дата вступления в силу
13.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1019-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2007 թվականի հուլիսի 7-ին ստորագրված՝ Գործնական փոխըմբռնման հուշագրի համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը (այսուհետ` նախարարություն) որպես օժանդակություն տրամադրված ու նախարարության աշխատակազմի և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև 2008 թվականի նոյեմբերի 1-ին կնքված հանձնարարության պայմանագրի համաձայն ընկերության կողմից իր կարիքների համար օգտագործված և կողմերի փոխհարաբերություններում 2016 թվականի մայիսի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ որպես ընկերության պարտք ձևակերպված գազաբաշխիչ համակարգերի սարքավորումների և պարագաների դիմաց 630,705.1 հազ. դրամի վճարումն ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և սույն որոշման 2-րդ կետին համապատասխան հատկացվող գումարով պայմանավորված գնումների պլանի փոփոխությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի, «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն) միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ նախարարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված 2014 թվականի հունվարի 16-ի «Բաժնետոմսերի առուվաճառքի» պայմանագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ նախարարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2014 թվականի հունվարի 31-ին կնքված Փոխհատուցման տրամադրման պայմանագրի համաձայն «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ փոխհատուցման գումարի վճարման նպատակով նախարարությանը 2016 թվականին հատկացնել 415,106.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

3. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջե մուտքագրումից հետո:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1019-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1019-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1019-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան