«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 օգոստոսի 2016 թ. ք. Երևան |
N 244-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» N 149-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետի պահանջը` արտահանումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոններով նախատեսված որակավորված մատակարարների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |