ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2016 թվականի N 1382-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք), օտարել մրցույթով՝ որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` համաձայն հավելվածի.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1382-Ա որոշման |
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ օտարման ենթակա պետական գույքի
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Գույքի հասցեն |
Շենք, շինությունների մակերեսը(քառ. մետր) |
Գույքի գնահատված արժեքը |
Հողի կադաստրային արժեքը |
Վաճառքի նվազագույն գինը |
Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը |
1. |
Տարածք (5-րդ հարկ) |
քաղ. Երևան, |
256.4 |
20 202 574 |
1 077 426 |
15 151 930 |
80 000 |
2. |
Տարածք (2-րդ և 3-րդ հարկ) |
քաղ. Երևան, |
1455.5 |
77 758 526 |
42 011 474 |
59 091 394 |
120 000 |
3. |
«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված` |
ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Նարեկացու փողոց |
283.8 36.7 20.8 |
1 848 160 |
4 551 840 |
1 386 120 |
70 000 |
4. |
Թիվ 23, 24 և 26 ոչ բնակելի տարածքներ |
քաղ. Երևան, Կորյունի 19ա, 5-րդ հարկ |
64.2 |
15 767 100 |
432 900 |
11 825 325 |
60 000 |
5. |
Տաշիրի ԱԼԿ |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Կիրովի փողոց, թաղամաս 1 |
67.8 8.4 |
2 144 700 |
255 300 |
1 608 525 |
80 000 |
6. |
«Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի զբաղեցրած տնտեսական շինություն |
գ. Գառնի, Ա. Սահինյան փողոց, թիվ 1/1 |
367.0 |
2 866 590 |
373 410 |
2 149 942 |
120 000 |
7. |
Գրասենյակ |
գ. Գառնի, Մարզպետունու թիվ 2/1 |
336.03 |
3 242 670 |
237 330 |
2 432 002 |
120 000 |
8. |
Շենքի տարածք |
49.3 |
4 620 000 |
- |
3 465 000 |
50 000 | |
9. |
Ճաշարան |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, թիվ 4/5 |
708.28 |
8 151 923 |
588 077 |
6 113 942 |
180 000 |
10. |
Շենքի բացվածք |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հանրապետության պողոտա 30 |
68.81 |
4 160 000 |
- |
3 120 000 |
70 000 |
11. |
«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված՝ |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, Երիտասարդության փողոց, թիվ 8/2 |
2335.9 12.8 |
22 793 200 |
5 056 800 |
17 094 900 |
220 000 |
12. |
Ձկնային տնտեսություն |
ՀՀ Սյունիքի մարզ, Որոտանի համայնք (Գորիսի շրջան), Աղդուզի փողոց 1, թիվ 1 |
3583.8 |
8 605 940 |
4 454 060 |
6 454 455 |
250 000 |
13. |
Տարածք |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անի թաղամաս, 7-րդ փողոց, N 6/1 |
178.62 |
7 929 710 |
110 290 |
5 947 282 |
100 000 |
14. |
Թիվ 16 տարածք նկուղ |
քաղ. Երևան, Զարյան փողոց, 22 շենք |
101.07 |
4 810 000 |
- |
3 607 500 |
60 000 |
15. |
Հասարակական սպասարկման կետ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Կ. Դեմիրճյան 6/1 |
82.36 |
2 210 000 |
- |
1 657 500 |
80 000 |
16. |
Սննդի սպասարկման կետ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Կ. Դեմիրճյան 6/3 |
369.36 |
12 070 000 |
- |
9 052 500 |
100 000 |
17. |
Օժանդակ շինություններ՝ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Երևանյան փողոց, թիվ 2/1 |
99.0 |
6 860 064 |
729 936 |
3 839 321 |
150 000 |
18. |
Դպրոցի շենք |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան N 7 |
617.28 |
6 249 095 |
850 905 |
4 686 821 |
180 000 |
19. |
Շենքի բացվածք |
քաղ. Երևան, 16 թաղամաս, 19 շենք |
115.5 |
7 830 000 |
- |
5 580 000 |
60 000 |
20. |
Տարածք |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ, Լեոյի նրբանցք 2 |
70.02 |
519 517 |
10 483 |
389 638 |
80 000 |
21. |
Ոչ բնակելի տարածք (բացվածք) |
քաղ. Երևան, Մոլդովական փողոց, 54 շենք, 56 շինություն |
185.3 |
17 480 752 |
409 248 |
13 110 564 |
80 000 |
22. |
Շենքի բացվածք |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 6-րդ փողոց, 19 շենք, թիվ 1 շինություն |
241.8 |
7 440 000 |
- |
5 580 000 |
90 000 |
23. |
Հասարակական մասնաշենք |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, |
559.8 |
3 368 676 |
3 171 324 |
2 526 507 |
160 000 |
24. |
Վարժարան |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Բաղրամյան փողոց 31/7 |
1219.07 |
20 377 320 |
832 680 |
15 282 990 |
140 000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |