ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2017 թվականի N 74-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1062-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշման հավելվածի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Պողոսյան-ՀՀ մշակույթի նախարար» բառերը փոխարինել «Ա. Ամիրյան-ՀՀ մշակույթի նախարար» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Եղինյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Էդոյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Սարգսյան | -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ |
Ա. Պողոսյան | -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Մ. Բալդրյան | -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 1-ին կուրսի ուսանող |
Ա. Միքայելյան | -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Օպերատորական» բաժնի 4-րդ կուրսի ուսանող |
Ջ. Վարդանյան | -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտական» բաժնի 3-րդ կուրսի ուսանող |
Հ. Հարությունյան | -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա» բաժնի 3-րդ կուրսի ուսանող»։ |
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 31 Երևան |