ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2017 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունվարի 31 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված |
«Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Կարապետյան | - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Ա. Մինասյան | - ՀՀ բնապահպանության նախարար |
Դ. Լոքյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
Ի. Առաքելյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Ռ. Նազարյան | -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Սարգսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ |
Ա. Հարությունյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
Գ. Մարտիրոսյան | - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Կ. Մարգարյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ |
Ա. Մարկոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Վ. Նարիմանյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Վ. Դավթյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ |
Ա. Վանյան | - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն |
Լ. Վարդանյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն |
Յու. Ջավադյան | - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Թոքմաջյան | - Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |