«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60516432
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 993-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի հունիսի 26-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանելու մասին» N 546-Ն որոշմամբ սահմանված`
1) N 1 հավելվածի`
ա. 4-րդ կետը «աշխատակազմի ղեկավարն (այսուհետ` աշխատակազմի ղեկավար) է» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի կամ տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:»,
գ. 7-րդ կետը «աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում` տեսչական մարմնի ղեկավարի» բառերով,
դ. 18-րդ կետը «Աշխատակազմերի ղեկավարները» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմիններում` տեսչական մարմինների ղեկավարները» բառերով,
ե. 20.1-ին կետից հանել «և տեղեկանքների» բառերը,
զ. 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ»,
է. 23-րդ կետի 1-ին պարբերության «6-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «6-րդ և 6.1-ին կետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի, աշխատակազմի ղեկավարի կամ տեսչական մարմնում` տեսչական մարմնի ղեկավարի» բառերով,
ը. 4-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել,
թ. 2-րդ ձևը «Աշխատակազմի ղեկավար______________________ անուն, ազգանուն» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «կամ`
տեսչական մարմնի ղեկավար__________________________ անուն, ազգանուն» բառերով.
2) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 10-րդ կետի 2-րդ պարբերությունը` «աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում` տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |