ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 110-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝
1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին.
2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Տեղեկատվությունում պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 110-Ա որոշման |
ծ ր ա գ ի ր
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 ԹՎԱԿԱՆԻ միջոցառումների
NN ը/կ |
Միջոցառումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
Կատարման |
Ֆինանսավորման աղբյուրը | |||
պատասխանատու մարմինը |
համակատարողը |
|||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||
1. Հարկերի վճարում | ||||||||
1) |
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման նպատակով ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար՝ հարկային տեսչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար՝ վերադաս մաքսային մարմին համապատասխան դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում
|
ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
օրենսդրական |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
2) |
Հարկային վարչարարությանն առնչվող՝ ստորև նշված կետերի վիճակագրության եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող մոնիթորինգային ցուցանիշների հայերեն և անգլերեն տարբերակների տեղադրում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ ա. էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնողների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ, ինչպես նաև նրանց կողմից վճարված տարեկան հարկային մուտքերի տեսակարար կշիռը բ. էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվությունների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ |
ակնկալվում է իրականացնել հարկային բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
3) |
Բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորության ստեղծման նպատակով իրավական հիմքի ապահովում |
ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.12.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
4) |
Բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման անհրաժեշտ կարողությունների ապահովում |
ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
սույն կետի 3-րդ |
օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
5) |
Ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման համակարգի ներդրում |
ակնկալվում է իրականացնել էլեկտոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, ինչպես նաև չեղյալ ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման ծրագրային հարցերի կանոնակարգում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.07.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
6) |
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը |
ակնկալվում է պարզեցնել և համախմբել հարկային օրենսդրությունը, ապահովել հարկային օրենսդրության և հարկային համակարգի կայունությունն ու կանխատեսելիությունը |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
31.03.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
7) |
Հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրման օրենսդրական հիմքի ապահովում |
ակնկալվում է բարձրացնել հարկային հաշվետվությունների ներկայացման որակը՝ ապահովելով հարկ վճարողների հետ փոխշահավետ համագործակցություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.12.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
8) |
Մոնիթորինգային կենտրոնի գործարկման ուղղությամբ աշխատանքների իրականացում |
ակնկալվում է ներդնել հարկ վճարողների սպասարկման կենտրոնների աշխատանքների գնահատման համակարգ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.12.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
2. Արտաքին առևտուր | ||||||||
1) |
մաքսային մարմնի պաշտոնական ինտերնետային կայք-էջում եռամսյակային պարբերականությամբ վիճակագրության տեղադրում, մասնավորապես, ընդհանուր հայտարարագրերում ինքնահայտարարագրման եղանակով ներկայացված հայտարարագրերի տեսակարար կշիռը |
ակնկալվում է բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածությունը` հարկային և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ, զարգացնել դրանց կատարման հմտությունները |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
2) |
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1404-Ն որոշմամբ 2016 թվականի համար նախատեսված իրավական ակտերի նախագծերի մշակում |
ակնկալվում է իրականացնել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված միջոցառումներ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
30.12.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
3) |
Տարանցման ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ հսկողության համակարգի ներդրում |
ակնկալվում է իրականացնել մաքսային մարմինների կողմից կատարվող գործառնությունների ավտոմատացում, մաքսային ընթացակարգերի պարզեցում պետական և մասնավոր հատվածի համար |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.06.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
4) |
Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների ուղևորային մաքսային հայտարարագրերի ներկայացման ենթահամակարգի ներդրում |
ակնկալվում է իրականացնել մաքսային ձևակերպումների գործընթացի ավտոմատացում և պարզեցում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
01.10.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
3. Ընկերությունների հիմնում | ||||||||
1) |
Համապատասխան իրավական ակտերում (նաև ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված) փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի մշակում և ընդունում` տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերացման նպատակով |
ակնկալվում է կրճատել ընկերությունների գործունեության ընթացքում կնիքի հետ կապված ժամկետները և ծախսերը |
պետական կառավարման մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
օրենքների համար` ՀՀ կառավարության մյուս բոլոր |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
2) |
Ընկերությունների գրանցման վերաբերյալ վիճակագրության՝ եռամսյակային պարբերականությամբ հրապարակում |
ակնկալվում է իրականացնել ընկերությունների գրանցման բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
3) |
Բաժնետիրական ընկերությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովում |
ակնկալվում է կրճատել բաժնետիրական ընկերությունների գրանցման ժամանակը և գործընթացները |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.12.2016 թ. |
միջազգային դոնոր կազմակերպույուններ | |||
4) |
E-register համակարգի միջոցով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության և այլ փոփոխությունների (վերակազմավորում, լուծարում և այլն) կատարման հնարավորության ստեղծում |
ակնկալվում է նվազեցնել քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումներն ու փաստաթղթային պահանջը, կրճատել փոփոխությունների գրանցման ժամկետները և ծախսերը, պարզեցնել գործընթացները |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.12.2016 թ. |
միջազգային դոնոր կազմակերպություններ | |||
4. Շինարարական թույլտվություններ | ||||||||
1) |
«ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 855-Ն և 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ակնկալվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան բարձրացնել տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց որակավորման աստիճանը, սահմանել նրանց մասնագիտական գիտելիքների և կարողությունների գնահատման չափորոշիչներ` ըստ օբյեկտների ռիսկայնության աստիճանի |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
25.05.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
2) |
«ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
ակնկալվում է շինարարության ոլորտի ծախսերի պլանավորման և գնագոյացման` բարեփոխված մեթոդաբանության հիման վրա սահմանել օբյեկտների շինարարության արժեքի հաշվարկման կարգը` միջազգային չափանիշներին համապատասխան |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
25.10.2016 թ. |
օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
3) |
Կառուցապատման գործընթացի իրականացման ընթացակարգերը (ըստ` շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի /կատեգորիայի) նկարագրող եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) բուկլետի մշակում և հրատարակում` 2000 տպաքանակով |
ակնկալվում է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածությունը, ապահովել իրավական ակտերի դրույթների պարզաբանման և մատչելի տեղեկատվության տրամադրման գործընթացը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
30.11.2016 թ. |
օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
4) |
ՀՀ քաղաքաշինության նախարարության էլեկտրոնային կայքում շինարարական թույլտվության ընթացակարգերի (ըստ` շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի) հստակ նկարագրություն, որը կներառի յուրաքանչյուր ընթացակարգի համար պահանջվող ժամանակը և գումարը |
ակնկալվում է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածությունը, ապահովել իրավական ակտերի դրույթների պարզաբանման և մատչելի տեղեկատվության տրամադրման գործընթացը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
31.03.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
5) |
Հայաստանում կիրառվող շինարարական նորմերի արդիականացում` ըստ առաջնահերթության |
ակնկալվում է կատարելագործել շինարարական նորմերը` համապատասխանեցնելով արդի պահանջներին |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
շահագրգիռ պետական կառավարման մարմիններ |
30.11.2016 թ. |
օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | ||
6) |
Երևան քաղաքում շինարարական թույլտվությունների դիմումները կառուցապատողների կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ վիճակագրության տեղադրում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջում |
ակնկալվում է իրականացնել շինարարական թույլտվությունների ստացման բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
Երևանի քաղաքապետարան համաձայնությամբ) |
եռամսյակային |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
7) |
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ նախատեսել կառուցապատողի կողմից շինարարական (քանդման, ապամոնտաժման) աշխատանքներն սկսելուց առաջ իրավասու մարմնին էլեկտրոնային եղանակով ծանուցելու հնարավորություն |
ակնկալվում է կրճատել շինարարության իրականացման վարչարարական ընթացակարգերը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
29.04.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
5. Էլեկտրականության միացում | ||||||||
1) |
Նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու գործընթացի վերաբերյալ տվյալների մեջ սահմանված պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ պայմանավորված համապատասխան ժամկետների խախտման յուրաքանչյուր դեպքի համար (մասնավորապես` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվող իրավունքների, թույլտվությունների, կամ այլ փաստաթղթերի տրամադրման հետաձգման կամ մերժման մասով) կոնկրետ պատճառների վերաբերյալ եռամսյակային պարբերականությամբ տեղեկատվության ներկայացում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ակնկալվում է իրականացնել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացի մոնիթորինգ |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ) |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
2) |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշմամբ սահմանված 6(10) կՎ լարմամբ էլեկտրական ցանցին միացման պայմանագրի և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքման ընթացակարգերի բաղադրիչ մասերի (յուրաքանչյուր քայլի վրա ծախսվող ժամանակի) մանրամասն ուսումնասիրում և, ըստ անհրաժեշտության, համապատասխան ժամկետների կրճատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում |
ակնկալվում է կրճատել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետները |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ) |
30.06.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
3) |
Էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացին առնչվող վիճակագրության եռամսյակային պարբերականությամբ հրապարակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի էլ. կայքում |
ակնկալվում է իրականացնել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացի մոնիթորինգ |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ) |
Եռամսյակային |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
6. Պայմանագրերի կիրարկում | ||||||||
1) |
Առաջին ատյանի դատարաններում փոքր պահանջների (կախված գումարի չափից, վեճի բնույթից, հիմքերից) քննարկման` առանձնացված ընթացակարգերի սահմանման հնարավորության ուսումնասիրություն |
ակնկալվում է կրճատել դատական գործընթացների ժամկետները |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) |
30.06.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
2) |
Առաջին ատյանի դատարաններում դատական գործերի քննության հետաձգումների առավելագույն քանակի սահմանման նպատակահարմարության ուսումնասիրություն |
ակնկալվում է կրճատել դատական գործընթացների ժամկետները |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) |
30.06.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
3) |
Դատարանների կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրում, այդ թվում` |
ակնկալվում է կրճատել դատական գործընթացների ժամկետները |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
«ՀՀ քաղաքացիական |
Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
4) |
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում, որի համաձայն պարտապանի գույքի առկայության դեպքում կատարողական գործողությունների իրականացումը կսահմանվի 15 օր` չհաշված բացառությունները |
ակնկալվում է կրճատել պայմանագրերի կիրարկման ժամկետները |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06.2016թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
5) |
ՀՀ դատական դեպարտամենտի էլ. կայքում էլեկտրոնային եղանակով ներկայացված դատական գործերի վերաբերյալ վիճակագրության արտացոլում |
ակնկալվում է իրականացնել դատական համակարգում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
30.06.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
6) |
Արտոնագրված հաշտարարների պարբերաբար վերապատրաստումների իրականացում |
ակնկալվում է իրականացնել մասնագիտական որակի բարձրացում, պրակտիկ փորձի փոխանակում, կնքվող հաշտության համաձայնության թվաքանակի ավելացման խթանում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.12.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
7. Սեփականության գրանցում | ||||||||
1) |
Առաջին ատյանի դատարաններում քննվող հողային վեճերի վերաբերյալ առանձնացված վիճակագրության վարում (առանձնացնելով Երևան քաղաքը) և կիսամյակային պարբերականությամբ տեղադրում ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում` հղումը տրամադրելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը |
ակնկալվում է իրականացնել սեփականության գրանցման բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում |
ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
8. Վարկերի ստացում | ||||||||
1) |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում, մասնավորապես, որով կնախատեսվի ընդլայնել վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության ցանկը, ինչպես նաև տրամադրվող տեղեկատվության ծավալը |
ակնկալվում է կրճատել վարկերի տրամադրման ոլորտում վարչարարությունը և ժամանակատարությունը, բարձրացնել ընթացակարգերի կանոնակարգման արդյունավետությունը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կենտրոնական բանկ(համաձայնությամբ) |
30.11.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
9. Սնանկության ճանաչում | ||||||||
1) |
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում դիտարկել անվճարունակության հատկանիշներ ունեցող պարտապանի նկատմամբ սնանկության վարույթ սկսելուց հետո վերջինիս համար վարկ ստանալու հնարավորության սահմանման մոտեցումը |
ակնկալվում է իրակա-նացնել սնանկության գործընթացի բարելավում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) |
30.11.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
2) |
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում սնանկության գործընթացում պարտապանի ակտիվների վաճառքի համար պարտատերերի կողմից գործարքի հաստատման պահանջի սահմանման նպատակահարմարության քննարկում |
ակնկալվում է իրականացնել սնանկության գործընթացի բարելավում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) |
30.06.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
3) |
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում դիտարկել պարտատիրոջ կողմից սնանկության կառավարչից տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանման հնարավորությունը |
ակնկալվում է իրականացնել սնանկության գործընթացի բարելավում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) |
30.11.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
4) |
Մինչև սնանկության հայց ներկայացնելը սնանկության վտանգի դեպքում անհրաժեշտ իրավական պաշտպանության մեխանիզմների ներդրում |
ակնկալվում է իրականացնել սնանկության գործընթացի բարելավում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.11.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
10. Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն | ||||||||
1) |
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում, որի համաձայն կսահմանվեն բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցման ժամկետները (մասնավորապես, նախատեսելով ժողովի գումարման օրվանից առնվազն 30 օր առաջ) |
ակնկալվում է իրականացնել ընկերություններում թափանցիկության մակարդակի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության աստիճանի բարձրացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.11.2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.09.2016, N 895-Ա | 06.09.2016, N 110-Ա | |
30.06.2016, N 688-Ա | 07.07.2016, N 110-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|