ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2014 թվականի N 793-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝
1. «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ Եվրասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. օգոստոսի 26 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. օգոստոսի 26-ի N 793-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Կարայան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
Ա. Առաքելյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ա. Գեղամյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Մելկիկյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Ա. Մարության | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Լ. Ֆարմանյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ |
Ա. Ավագյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.02.2015, N 83-Ա | 11.02.2015, N 793-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|