ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1360-Ն
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2013 թվականի հունիսի 25-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 4-ի N 1360-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են 2013 թվականի հունիսի 25-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի կիրառման հետ կապված հարաբերությունները:
2. Ռազմական նշանակություն ունեցող արտադրանքը Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված են իրականացնելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի պատվերները, ու այն իրավաբանական անձանց կողմից, որոնք ունեն ռազմական նշանակություն ունեցող արտադրանք ներմուծելու և արտահանելու, տարանցիկ փոխադրում ու առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա (այսուհետ` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ և լիազորված կազմակերպություններ):
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները և այն լիազորված կազմակերպությունները, որոնք շահագրգռված են Ռուսաստանի Դաշնությունից ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի ձեռքբերմամբ (այսուհետ` հայտատու), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են ուղարկում N 1 ձևով սահմանված հայտեր` նշված արտադրանքի ձեռքբերման անհրաժեշտության հիմնավորմամբ:
4. Հայտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, համաձայն N 2 ձևի, մեկամսյա ժամկետում կազմում է Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար նախատեսված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի անվանացանկը: Այն դեպքում, երբ անվանացանկում նշված որոշակի արտադրանքի արտադրական հնարավորությունների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն է առաջանում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն անվանացանկը կազմելուց հետո 10-օրյա ժամկետում անվանացանկում նշված արտադրանքի այդ մասն ուղարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` կից ներկայացնելով համապատասխան արտադրանքի բնութագրերը: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն անվանացանկն ստանալու պահից 14-օրյա ժամկետում ուսումնասիրում է դրանում նշված կազմակերպությունների կողմից համապատասխան արտադրանքի արտադրական հնարավորությունները` հաշվի առնելով տեխնիկական հագեցվածությունը, համապատասխան որակյալ կադրերի ու պահեստների առկայությունը և այլն: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից առարկություններ ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դրանց հիման վրա լրամշակում է անվանացանկը, իսկ առարկությունների բացակայության դեպքում այն վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից սույն կետով սահմանված ժամկետում պատասխան չստացվելու դեպքում անվանացանկը համարվում է համաձայնեցված: Անվանացանկի համաձայնեցումից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատման նպատակով այն ուղարկում է Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմին: Այն դեպքերում, երբ անվանացանկում նշված արտադրանքի արտադրական հնարավորությունների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն չի առաջանում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 15-օրյա ժամկետում հաստատման նպատակով այն ուղարկում է Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմին:
5. Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար նախատեսված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի անվանացանկի հաստատման մասին գրավոր ծանուցում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտատուներից յուրաքանչյուրին իրեն վերաբերող մասով ուղարկում է քաղվածք` համաձայն N 4 ձևի:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնից ստանալով ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի անվանացանկը, որում նշված արտադրանքի ձեռքբերմամբ շահագրգռված են Ռուսաստանի Դաշնության լիազորված կազմակերպությունները, 10-օրյա ժամկետում հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ և լիազորված կազմակերպություններ` պարզելու նրանց կողմից այդ արտադրանքի մատակարարման հնարավորության հարցը: Նշված կազմակերպությունների պատասխանների հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, համաձայն N 3 ձևի, մեկամսյա ժամկետում կազմում է Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի անվանացանկը: Այն դեպքում, երբ անվանացանկում նշված որոշակի արտադրանքի արտադրական հնարավորությունների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն է առաջանում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն անվանացանկը կազմելուց հետո 10-օրյա ժամկետում անվանացանկի արտադրանքի այդ մասն ուղարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` կից ներկայացնելով համապատասխան արտադրանքի բնութագրերը: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն անվանացանկն ստանալու պահից 14-օրյա ժամկետում ուսումնասիրում է դրանում նշված կազմակերպությունների կողմից համապատասխան արտադրանքի արտադրական հնարավորությունները` հաշվի առնելով տեխնիկական հագեցվածությունը, համապատասխան որակյալ կադրերի ու պահեստների առկայությունը և այլն: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից առարկություններ ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դրանց հիման վրա լրամշակում է անվանացանկը, իսկ առարկությունների բացակայության դեպքում այն վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից սույն կետով սահմանված ժամկետում պատասխան չստացվելու դեպքում անվանացանկը համարվում է համաձայնեցված:
7. Այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված անվանացանկում նշված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքը համընկնում է շրջանառության հսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարմանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի անվանացանկը կազմելուց հետո 10-օրյա ժամկետում համաձայնեցման նպատակով այն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից առարկություններ ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դրանց հիման վրա լրամշակում է անվանացանկը, իսկ առարկությունների բացակայության դեպքում այն վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 10-օրյա ժամկետում պատասխան չստացվելու դեպքում անվանացանկը համարվում է համաձայնեցված:
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հաստատում է Ռուսաստանի Դաշնություն արտահանելու նպատակով նախատեսված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի անվանացանկը, դրա մասին գրավոր տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնին և նշված անվանացանկից` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և լիազորված կազմակերպություններից յուրաքանչյուրին իրեն վերաբերող մասով ուղարկում է քաղվածքներ` համաձայն N 4 ձևի:
9. Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (Հայաստանի Հանրապետությունից արտահանելու) համար նախատեսված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի հաստատված անվանացանկերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմում և ստորագրվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից:
10. Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (Հայաստանի Հանրապետությունից արտահանելու) համար նախատեսված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի ստացված անվանացանկերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները և լիազորված կազմակերպությունները Ռուսաստանի Դաշնության լիազորված կազմակերպությունների հետ կնքում են պայմանագրեր:
11. Կնքվող պայմանագրերում պետք է սահմանվեն դրույթներ, որոնք վերաբերում են իրավական պաշտպանության և Հայաստանի Հանրապետության իրավասությանը պատկանող ու Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի մաս կազմող ռազմական նշանակության գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնիկական աշխատանքների (այսուհետ` մտավոր գործունեության արդյունքներ) օգտագործման պայմանների ապահովմանը:
12. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները և լիազորված կազմակերպությունները պայմանագրերն ստորագրելուց հետո 10-օրյա ժամկետում հաշվառման նպատակով դրանց պատճեններն ուղարկում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
13. Ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման (Հայաստանի Հանրապետությունից արտահանման) համար նախատեսված գրանցված պայմանագրերը հիմք են սահմանված կարգով համապատասխան տարվա պաշտպանական պատվերի ներմուծման-արտահանման մասում ընդգրկվելու համար:
14. Ռուսաստանի Դաշնության տարածքում հատուկ նշանակության օբյեկտների ստեղծման հարցում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և լիազորված կազմակերպությունների կողմից տեխնիկական աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացումը յուրաքանչյուր առանձին դեպքի համար հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից` ստանալով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի համաձայնությունը:
15. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին հատկացված բյուջետային միջոցների օգտագործմամբ կամ հատուկ պայմաններով հաշվարկների կիրառմամբ (մուծումների տարկետում, ներառևտրային բարտերային գործարք և այլն) ռազմական նշանակություն ունեցող արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանվում, ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի անվանացանկում ընդգրկված և օտարերկրյա պատվիրատուներին փոխանցելու համար թույլատրված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի արդիականացման համար նախատեսված գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներն անցկացվում, Ռուսաստանի Դաշնության տարածքում ստեղծված հատուկ օբյեկտների սարքերը համալրվում ու արդիականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված անվանացանկերի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
16. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները և լիազորված կազմակերպությունները հաշվետու ժամանակահատվածին հաջորդող յուրաքանչյուր եռամսյակի մինչև ամսի 5-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրում են N 5 ձևով սահմանված հաշվետվություն:
17. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը կազմված չեն NN 1, 2, 3, 4 և 5 ձևերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այդ փաստաթղթերն ստանալու պահից 10-օրյա ժամկետում վերադարձնում է` մատնանշելով դրանցում առկա թերությունները: Փաստաթղթերը վերադարձվելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները և լիազորված կազմակերպությունները շտկում են դրանք և ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (Հայաստանի Հանրապետությունից արտահանելու) համար նախատեսված` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի անվանացանկերը հաստատվելուց հետո դրանց պատճենները երկամսյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, իսկ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմիններ` միայն համապատասխան գրավոր հարցման դեպքում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
________________________________________________________________
(Հայաստանի Հանրապետության լիազորված կազմակերպության անվանումը)
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` 20___ ԹՎԱԿԱՆԻՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Մատա- |
Արտադրանքի |
ԱՏԳ ԱԱ-ի |
Չափի միավորը |
Քանակը |
Ձեռքբերման |
Լիցենզիայի |
|
Հայաստանի Հանրապետության |
________________ | ____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
___ ______________ 20 թ.
Ձև N 2
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
N ______ |
20___ թվական |
Հայտատուն |
Արտադրանքի |
ԱՏԳ ԱԱ-ի |
Չափի |
Քանակը |
Ձեռքբերման |
|
Հայաստանի Հանրապետության |
________________ | ____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 3
«Հաստատում եմ» |
|||||
___ ______________ 20 թ. Կ.Տ. |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
N ______ |
20___ թվական |
Մատակարարը |
Արտադրանքի |
ԱՏԳ ԱԱ-ի |
Չափի |
Քանակը |
Ձեռքբերման |
|
Հայաստանի Հանրապետության |
________________ | ____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Կ.Տ. |
|
Ձև N 4
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՄԱՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՑ
N ______ |
20___ թվական |
Գրանցման համարը ______________
Տրված է ___ _________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության լիազորված կազմակերպություն (հայտատու, մատակարար)
___________________________________________________________________________________________
(անվանումը)
Ռուսաստանի Դաշնության լիազորված կազմակերպություն (հայտատու, մատակարար)
___________________________________________________________________________________________
(ամբողջական անվանումը)
Պայմանագրի |
Արտադրանքի |
ԱՏԳ ԱԱ-ի |
Չափի |
Քանակը |
Ձեռքբերման |
|
Հայաստանի Հանրապետության |
________________ | ____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Ձև N 5
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` 20___ ԹՎԱԿԱՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնության լիազորված կազմակերպություն (հայտատու, մատակարար)
___________________________________________________________________________________________
(անվանումը)
Հայաստանի Հանրապետության լիազորված կազմակերպություն (հայտատու, մատակարար)
____________________________________________________________________________________________
(անվանումը)
Պայմանագրի համարն |
Գրանցման համարը և |
Արտադրանքի անվանումը |
Չափի |
Քանակը |
Արժեքը |
Կատարումը |
|
Հայաստանի Հանրապետության |
________________ | ____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
___ ______________ 20 թ.