ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2015 թվականի N 84-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 49-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նոր ենթատեսակով (լոգոտիպով) հարուցված գրիպ».
2) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ կետերով.
«8. Վիրուսային հեմոռագիկ տենդեր (Էբոլա, Մարբուրգ, Լասս)
9. Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (Կորոնավիրուս (CoV)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|