ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2007 թվականի N 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասը` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ցանկը:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի օգոստոսի 10-ի «Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ |
Հ. Մանուկյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ
1. . Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմ.
2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմ.
3. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ.
3.1. Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմ.
(3.1-ին կետը լրաց. 18.05.15 N 01-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 08.06.09 N 09-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 08.06.09 N 09-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 08.06.09 N 09-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 08.06.09 N 09-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 08.06.09 N 09-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 08.06.09 N 09-Ն)
10. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի աշխատակազմ.
11. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
12. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
13. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
14. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
15. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
16. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
17. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
18. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
19. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
20. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
21. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
22. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
23. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
24. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
25. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
26. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.
27. Արդարադատության խորհրդի աշխատակազմ.
28. Դատական կարգադրիչների ծառայություն:
(հավելվածը խմբ. 15.11.07 N 15-Ն, լրաց. 08.06.09 N 09-Ն, փոփ. 01.12.09 N 15-Ն, լրաց. 18.05.15 N 01-Ն)