ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 431-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին ենթակետով.
«8.1) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է վերահսկողություն իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.».
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատակազմի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժինը, նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժինը, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող և քրեակատարողական ծառայությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժինը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժինը և բողոքների վերլուծության բաժինը համապատասխանաբար վերանվանել առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ բաժինների:
2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 17 |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1134-Ն որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 14-ի N 431-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Առաջին բաժին
2. Երկրորդ բաժին
3. Երրորդ բաժին
4. Չորրորդ բաժին
5. Հինգերորդ բաժին»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |