ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 մայիսի 2014 թ. |
թիվ 109-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 695) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 19 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա/Ձ Համլետ Ասատրյան (լիցենզիա թիվ 695) փոխանակման կետը 2013 թվականի ապրիլի 23-ից մինչև 2014 թվականի ապրիլի 25-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 20-ի թիվ 256-Ա որոշմամբ Ա/Ձ Համլետ Ասատրյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 695 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. մայիսի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|