«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 35-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 232-Ն, 233-Ն, 234-Ն, 235-Ն, 236-Ն, 237-Ն, 238-Ն, 239-Ն, 240-Ն, 241-Ն, 242-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի գ) կետով և 5-րդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի թիվ 110-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 38-րդ կետի դ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրության 39-րդ կետում «տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում» բառերը փոխարինել «միջազգային վիճակագրական համագործակցություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Արարատի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 232-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Արմավիրի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 233-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Արագածոտնի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 234-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 235-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 236-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 237-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 238-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Լոռու մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 239-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 240-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 241-Ն, «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 242-Ն որոշումներով հաստատված կանոնադրություններում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
ա) կանոնադրությունների 10-րդ կետի գ) ենթակետում «մարդահամարների» բառերից հետո լրացնել «, գյուղատնտեսական համատարած հաշվառումների» բառերը,
բ) կանոնադրությունների 10-րդ կետի թ) ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
գ) կանոնադրությունների 11-րդ կետի գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հրապարակայնորեն պարզաբանել մարզի կտրվածքով վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման կամ մեկնաբանման դեպքերը»,
դ) կանոնադրությունների 14-րդ կետի «, իսկ ռեգիոնալ վիճակագրության ռազմավարության մասով Խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառը համակարգող անդամը» բառերը հանել:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|