«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունիսի 2006 թ. |
N 546-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը (հավելված N 1):
2. Սահմանել քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը (հավելված N 2):
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշումը:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:
3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կանոնակարգում, կազմակերպում և համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)` համագործակցելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների (այսուհետ` համապատասխան մարմիններ) հետ:
4. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն (այսուհետ՝ աշխատակազմի ղեկավար) է:
5. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
6. Բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքի, վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:
7. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:
8. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման ուղարկելը ձևակերպում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի վերապատրաստման դեպքում՝ համապատասխան մարմնի ղեկավարը:
9. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից՝ քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:
10. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
11. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների (այսուհետ՝ վերապատրաստողներ) թեկնածությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատում է Խորհուրդը:
12. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է Խորհրդի կողմից սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատված ծրագրերով:
13. Վերապատրաստողները քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը կազմակերպում են Խորհրդի ներկայացրած ժամանակացույցին համապատասխան և յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Խորհուրդ են ներկայացնում տեղեկանք (Ձև N 1)՝ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:
14. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
15. Խորհրդի աշխատակազմը, եռամսյակը մեկ անգամ, Խորհուրդ է ներկայացնում ամփոփ տեղեկանք՝ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը (այսուհետ՝ պարտադիր վերապատրաստում) առնվազն պետք է ընդգրկի քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների և համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության (այսուհետ՝ մասնագիտական) և/կամ համապատասխան մարմինների համանման գործառույթներին առնչվող (այսուհետ՝ ընդհանուր բնույթի) բնագավառների ծրագրեր:
Պարտադիր վերապատրաստումը կարող է ընդգրկել նաև մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողների գործուղման այն ծրագրերը, որոնք հաստատվել են Խորհրդի կողմից:
17. Քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների և ընդհանուր բնույթի ծրագրերը (մոդուլները) Խորհուրդ է ներկայացնում Խորհրդի աշխատակազմը կամ Խորհրդի հանձնարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, իսկ մասնագիտական ծրագրերը (մոդուլները)՝ համապատասխան մարմինը՝ տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Սույն կետով նախատեսված ծրագրերը ներկայացվում են ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի:
Սույն կետով նախատեսված ծրագրերի հետ միաժամանակ Խորհուրդ պետք է ներկայացվի նաև այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը:
18. Աշխատակազմերի ղեկավարները կազմակերպում են իրենց աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը Խորհրդի ներկայացրած պլան-գրաֆիկին համապատասխան՝ վերապատրաստողին ներկայացնելով հայտ (Ձև N 2):
19. Պարտադիր վերապատրաստման ծրագրերը պետք է իրականացվեն առնվազն դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:
20. Պարտադիր վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է վկայական (Ձև N 3):
21. Պարտադիր վերապատրաստման դասընթացների ավելի, քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրա սույն կարգի 20-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում:
Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք՝ ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:
22. Պարտադիր վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) նրան՝ Խորհրդի ուղեգրով հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ դասընթացներից որևէ մեկին:
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
23. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ վերապատրաստման դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերը (բացառությամբ քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների և ընդհանուր բնույթի բնագավառների) և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը Խորհուրդ է ներկայացնում համապատասխան մարմինը՝ տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Սույն կետով նախատեսված դեպքերում համապատասխան մարմինը Խորհուրդ է ներկայացնում նաև տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:
24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների, ընդհանուր բնույթի բնագավառների ծրագրերով վերապատրաստման առաջարկությունը՝ հիմնավորմամբ, Խորհուրդ է ներկայացնում համապատասխան մարմինը: Այդ առաջարկության հիման վրա համապատասխան ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը Խորհուրդ է ներկայացվում սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով:
25. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերով սահմանվում են նաև վերապատրաստման ձևերը և գնահատման մեխանիզմները:
IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
26. Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայող համարված աշխատողների առաջին վերապատրաստումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մշակած և Խորհրդի հաստատած վերապատրաստման ծրագրերին համապատասխան:
27. Առաջին վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք քաղաքացիական ծառայողի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մասին, որի պատճենը կցվում է նրա անձնական գործին:
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է՝
ա) մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
բ) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) համաձայնությամբ:
Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի գործուղումը, նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) և Խորհրդի համաձայնությամբ, համապատասխանաբար իրականացնում են նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը:
(2-րդ կետը փոփ. 06.07.09 N 472-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
5. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված գործուղման դեպքերում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի, գործուղման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր տեղեկացնում է Խորհուրդ՝ ներկայացնելով գործուղման հիմքերը (այդ թվում` գործուղման ծրագրերը, հրավերքը և այլն):
6. Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված գործուղման դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, մինչև այդ մասին որոշում կայացնելը, առնվազն 15 օր առաջ, գրավոր դիմում է Խորհուրդ՝ ներկայացնելով գործուղման հիմքերը (գործուղման ծրագրերը, հրավերքը և այլն)՝ համաձայնություն ստանալու համար:
7. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի գործուղման դեպքում գործուղման վերաբերյալ որոշում կայացվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր Խորհուրդ է տեղեկացնում՝ ներկայացնելով գործուղման հիմքերը (այդ թվում` գործուղման ծրագրերը, հրավերքը և այլն)՝ համապատասխանաբար նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը:
Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի գործուղման դեպքում մինչև այդ մասին որոշում կայացվելը, առնվազն 15 օր առաջ, գրավոր դիմում են նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) և Խորհրդին՝ ներկայացնելով գործուղման հիմքերը (գործուղման ծրագրերը, հրավերքը և այլն)՝ համաձայնություն ստանալու համար՝ համապատասխանաբար նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը:
(7-րդ կետը փոփ. 06.07.09 N 472-Ն)
8. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում գործուղման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին պետք է գրավոր տեղեկացվի Խորհուրդ:
9. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) ղեկավարը կարող է դիմել Խորհուրդ գործուղման ծրագրերը հաստատելու՝ գործուղումը պարտադիր վերապատրաստում և գործուղման ծրագիրը պարտադիր վերապատրաստման ծրագիր համարելու համար:
Սույն կետով նախատեսված դեպքերում պահպանվում է սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված ժամկետները և ընթացակարգը:
10. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում գործուղված քաղաքացիական ծառայողը գործուղումից հետո առնվազն մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մարմին է ներկայացնում գործուղման հետ կապված հաշվետվություն՝ կցելով համապատասխան նյութերը:
Սույն կետով նախատեսված հաշվետվության պատճենը, մեկշաբաթյա ժամկետում, Խորհուրդ է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը:
11. Խորհրդի միջնորդությամբ համապատասխան մարմինն ապահովում է գործուղումից վերադարձած քաղաքացիական ծառայողի կողմից ստացված մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային ունակություններն այլ քաղաքացիական ծառայողներին հաղորդելը:
Ձև N 1
Տեղեկանք
__________________________________________________________ կողմից
վերապատրաստողի
________________________________________________________
վերապատրաստման ժամկետները և ծրագրերը
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
N |
Համապատասխան մարմին | Վերապատրաստման մասնակիցները (անուն, ազգանուն, հայրանուն) |
Զբաղեցրած պաշտոններն ըստ խմբերի |
Վկայականի համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
_____________________
վերապատրաստողը
Ձև N 2
ՀԱՅՏ
——————————————————— ներկայացվող
վերապատրաստող
—————————————————————————
համապատասխան մարմնի անվանումը
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման
N |
Վերապատրաստման մասնակիցները |
Զբաղեցրած պաշտոններն ըստ խմբերի |
Ծրագրի անվանումը |
Ժամկետները |
|
|
|
|
___________________________________ -ից խմբի պատասխանատու անձ է համապատասխան մարմնի անվանումը նշանակված _____________________________________________________ Աշխատակազմի ղեկավար _______________________________________ անուն, ազգանուն |
Ձև N 3
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N_
ՏՐՎՈՒՄ Է _________________________________________________________________________________ (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) ____________________________________________________________________________________________
(վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամկետը) ____________________________ (վերապատրաստողը) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.12.2016, N 993-Ն | 31.12.2016, N 546-Ն | |
08.12.2010, N 932-Ն | 20.01.2011, N 546-Ն | |
15.01.2010, N 23-Ն | 11.02.2010, N 546-Ն | |
06.07.2009, N 472-Ն | 13.08.2009, N 546-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|