ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2014 թվականի N 594-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ 23-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարական կապի համակարգերի անվտանգության համակարգող խորհրդի 23-րդ նիստը 2014 թվականի սեպտեմբերի 10-14-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
1) նախապատրաստել աշխատանքային հանդիպման անցկացումը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) ապահովել հյուրերի դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
1) հյուրերին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.
2) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ.
3) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի, աշխատանքային հանդիպման անցկացման հետ կապված և ներկայացուցչական ծախսերը՝ 15144000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 27 Երևան |