ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2014 թվականի N 222-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մաքսային միությանը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու հարցերով աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2014 թվականի մարտի 16-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում` ներկայացուցչական` 400000 դրամի չափով), ինչպես նաև Ս. Կարայանի` Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի հետ մաքսատուրքերի բաշխման հետ կապված հարցերի քննարկման նպատակով 2014 թվականի մարտի 19-ին Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(1-ին կետը լրաց. 10.04.14 N 294-Ա)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում պատվիրակության` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 26-ի N 222-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-22-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար, 2014 թ., մարտի 16-22-ը) | |
Օ. Ստեփանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ-մաքսային քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ (2014 թ., մարտի 16-18-ը) | |
Գ. Ադամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի տեղակալ-արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ (2014 թ., մարտի 20-22-ը) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |