ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2014 թվականի N 789-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 992-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 992-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) N 1 ձևի 2-րդ կետի 2.2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ծրագիրը,» բառից հետո լրացնել «, որը պայմանագրի անբաժանելի մասն է, և ապահովել դրա կատարումն ըստ ժամանակացույցի,» բառերով.
2) N 2 ձևի 3-րդ կետի 3.5-րդ ենթակետում`
ա. «ա» պարբերությունը «անբաժանելի մասն է,» բառերից հետո լրացնել «, և ապահովել դրա կատարումն ըստ ժամանակացույցի,» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» պարբերությամբ.
«ժդ. ապահովել կազմակերպության շահութաբերությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 8 Երևան |