ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2014 թվականի N 503-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 3-Ի ԹԱԼԻՆ-ԳՅՈՒՄՐԻ (ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ, ԼԱՆՋԻԿ-ԳՅՈՒՄՐԻ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` հատուկ համալիր փորձաքննության աշխատանքների անցկացման ավարտից հետո ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 503-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
Ս. Պապյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
Հ. Մխիթարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ | |
Ֆ. Բաշոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ս. Սահակյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ | |
Ֆ. Ցոլակյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ | |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ | |
Վ. Լալայան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ | |
Ս. Գլեչունց |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական նորմատիվ-իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ | |
Ա. Արշակյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Գևորգյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Վանյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) | |
Վ. Կարագյոզյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Հ. Գյուլզադյան |
- Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի «Ավտոճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) | |
Գ. Արշակյան |
- «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Վ. Ասատրյան |
- «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) | |
Է. Մարտիրոսյան |
- «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Է. Բեզոյան |
- «Ճանապարհ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Գասպարյան |
- «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Հաջյան |
- Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) | |
Ա. Ամիրխանյան |
- անկախ փորձագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |