«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60514538
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
18 նոյեմբերի 2014 թ. ք. Երևան |
N 1068-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի`
1) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով, նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմում վարվում է էլեկտրոնային մատյան, որտեղ գրանցվում են մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը քաղաքացու տվյալներն էլեկտրոնային մատյանում գրանցում է քաղաքացու կողմից մրցույթին մասնակցելու համար սահմանված դիմումը և փաստաթղթերը ներկայացնելու պահին:
Էլեկտրոնային մատյանում առնվազն նշվում են թափուր պաշտոնի անվանումը և ծածկագիրը, փաստաթղթերի ընդունման օրը, դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, ծննդավայրը, անձնագրի համարը և սերիան, հասցեն, հեռախոսահամարները, փաստաթղթերի անվանումը և էջերի քանակը:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո նույն աշխատանքային օրը, մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների էլեկտրոնային մատյանում գրանցված տվյալները տպում, թելակարում և ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` կնքման:».
2) 59.1-ին կետի`
ա. երկրորդ պարբերությունը «չպետք է պակաս լինեն 50 հարցից» բառերից հետո լրացնել «, ընդ որում` կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման իրավասությանը վերաբերող հարցերի թիվը չպետք է պակաս լինի 15 հարցից» բառերով,
բ. չորրորդ պարբերության «Յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
գ. հինգերորդ պարբերությունը «կոդավորվում» բառից առաջ լրացնել «ուսումնասիրվում, անհրաժեշտության դեպքում համապատասխանեցվում են սույն կարգի պահանջներին,» բառերով,
դ. ութերորդ պարբերությունը «երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը:» բառերից հետո լրացնել «Այդ իրավական ակտերի ցանկը, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար, Խորհուրդ ներկայացվում է թափուր պաշտոն առաջանալուց հետո երկշաբաթյա ժամկետում:» բառերով.
3) 76-րդ կետի «ե» ենթակետի «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.
4) 77-րդ կետի «բ» ենթակետը «կամ սույն կարգի» բառերից հետո լրացնել «կամ Խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի N 818-Ն որոշման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |