ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2009 թվականի N 569-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 624 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 624 որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունն իրականացնում են համապատասխան մարզպետները` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով սահմանված իրավասությունների սահմաններում».
2) կարգի 8-րդ կետում «և «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրերին» բառերը փոխարինել «հրամանագրին» բառով.
3) կարգի 10-րդ կետի «բ» ենթակետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին)» բառերը.
4) կարգի 11-րդ կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի)» բառերը.
5) կարգի 22-րդ կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի)» բառերը.
6) կարգի 28-րդ կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 29 Երևան |
|