Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 150-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.05.04/16(334) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.06.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հունիսի 2009 թ. 

թիվ 150-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2009 թվականի 27-ի թիվ 22 արձանագրություն) և քննարկելով «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի ապրիլի 17-ի հայտը և ի լրումն ներկայացված մայիսի 14-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Սայաթ-Նովա, շենք 33, թիվ 2 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2009 թ. հունիսի 5
ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան