«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1687-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ`
ա) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն կարող հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք` շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ վերը նշված գույքը «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
բ) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում պետական կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների կողմնորոշիչ գների ու սակագների սահմանումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու հրապարակումն է.
գ) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
շինանյութերի բորսային միջինացված գների ամենամսյա տեղեկագրերի հրապարակումը,
մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գնագոյացման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին,
միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում գնագոյացման ծրագրերի մշակումը և իրականացումը,
պետական պատվերի շրջանակներում գնագոյացման ծրագրերի իրականացումը:
(2-րդ կետը փոփ. 04.11.10 N 1474-Ն, 10.04.14 N 397-Ն)
3. Թույլատրել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 10.04.14 N 397-Ն)
բ) գրքերի հրատարակություն:
Սույն կետով նշված գործունեության տեսակների սահմաններում մատուցել նաև հետևյալ ծառայությունները`
գնագոյացման ոլորտում անհատական պատվերների իրականացում,
գնագոյացման ոլորտում խորհրդատվություն և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում,
պայմանագրային հիմունքներով շինանյութերի բորսային միջինացված գների ամենամսյա տեղեկագրերի տարածում:
(3-րդ կետը փոփ. 04.11.10 N 1474-Ն, փոփ., խմբ. 10.04.14 N 397-Ն)
4. «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 04.11.10 N 1474-Ն, 15.12.11 N 1768-Ն)
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
բ) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելիս դրանում նախատեսել դրույթ` համաձայն որի «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|