ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2014 թվականի N 551-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Գլաս Ուորլդ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի հունիսի 1-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի հունիսի 1-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Գլաս Ուորլդ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 551-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
6902 |
Հրակայուն աղյուսներ և սալիկներ |
կգ |
86391 |
Եվրոպական միություն |
142,695,695 |
2. |
6902 |
Հրակայուն աղյուսներ և սալիկներ (մագնեզիումի պարունակությամբ) |
կգ |
285920 |
Եվրոպական միություն |
317,178,552 |
3. |
3816 |
Հրակայուն ցեմենտ |
կգ |
31675 |
Եվրոպական միություն |
33,223,710 |
4. |
6902 |
AZS հրակայուն աղյուսներ և սալեր (ալյումինի պարունակությամբ) |
կգ |
149119 |
Չինաստան |
503,172,754 |
5. |
6902 |
Հրակայուն աղյուս (ալյումինի պարունակությամբ) |
կգ |
190832 |
Եվրոպական միություն |
422,306,964
|
6. |
3816 |
Հրակայուն ցեմենտ |
կգ |
180 |
ԱՍՆ |
177,999 |
7. |
8417 |
Արտադրական գազի վառարանի մասեր |
հատ |
288 |
Եվրոպական միություն |
122,720,269 |
8. |
6806 |
Ջերմամեկուսիչ սալիկներ հանքային նյութերից |
կգ |
600 |
Եվրոպական միություն |
15,233,558 |
9. |
8102 |
Մոլիբդենի ձողեր չմշակված |
ԿԳ |
300 |
Եվրոպական միություն |
43,228,000 |
10. |
8544 |
էլեկտրական մալուխներ կցամասերով |
կգ |
15 |
Եվրոպական միություն |
4,913,448 |
11. |
9025 |
Օպտիկական պիրոմետր (քանդված վիճակում IՏ 50 ԼՕ/GԼ, չափը՝ 600փ1600° C W O.F. Լ.6 մ) |
կգ |
410 |
Եվրոպական միություն |
27,646,513 |
12. |
8537 |
Բովախառնուրդի բեռնիչի կառավարման էլ. վահանակ |
կգ |
1250 |
Եվրոպական միություն |
28,669,506 |
13. |
9031 |
Ապակու մակարդակը չափող սարք (Glass level macհiոe MLV-E-000) |
կգ |
242 |
Եվրոպական միություն |
8,861,485 |
14. |
8102 |
Ապակու հալքը արագացնող մոլիբդենից էլեկտրոդներ |
կգ |
80 |
Եվրոպական միություն |
99,639 |
15. |
8504 |
Տրանսֆորմատոր 50Kva |
կգ |
485 |
Եվրոպական միություն |
12,474,332 |
Ընդամենը |
1,682,602,424 |
(հավելվածը խմբ. 18.09.14 N 1051-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |