«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1546-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող շենքն ու շինությունը (գլխամասային մասնաշենք և ենթակայան) ամրացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի ու շինության հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պարտավոր է գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել իր միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Արմենակյան 129 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկն ամբողջությամբ և 4-րդ հարկից 191.4 քառ. մետր մակերեսով տարածքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` առաջինը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանը և նրա Երևանի տարածքային մարմնին, իսկ երկրորդը` Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը հատկացնելու համար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված տարածքների հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:
6. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել իր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. նոյեմբերի 16 Երևան |