Գլխավոր տեղեկություն
Համար
N 498-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.04/33(623) Հոդ.543
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2008 թվականի N 498-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 170434.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 127940.0 հազ. դրամ, ինն ամսում` 164040.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները տրամադրել հասարակական կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 22-ի N 498-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN

ը/կ

Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

 

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

127,940.0

164,040.0

170,434.0

 

                այդ թվում`

     

1.

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ
  Ինքնագործ արվեստի փառատոն, սփյուռքի մշակութային միությունների և համայնքների ղեկավարների հավաք, պարային համույթներ, երգչախմբեր, անհատ ստեղծագործողների ելույթներ` Հայաստանի և Արցախի բեմահարթակներում, վարպետության դասընթացներ` պարուսույցների և երգչախմբերի համար, փառատոնի բացման և փակման արարողություն և հիմնադրամի ծառայությունների վճար

76,010.0

77,510.0

81,444.0

2.

«Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն» հասարակական կազմակերպություն
     Երաժշտարվեստի շաբաթ

10,164.5

10,164.5

10,164.5

3.

«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպություն
     Հայ գրականության շաբաթ

8,950.0

8,950.0

8,950.0

4.

«Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպություն
     Հայ մամուլի շաբաթ

 

18,100.0

18,100.0

5.

Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպություն
     Կինոյի շաբաթ

17,995.5

17,995.5

17,995.5

6.

«Հայաստանի թատերական գործիչների միություն» և «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» հասարակական կազմակերպություններ
       Թատրոնի շաբաթ

14,820.0

14,820.0

14,820.0

7.

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» և «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպություններ

Հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին նվիրված հավաք

 

16,500.0

18,960.0

(հավելվածը փոփ. 17.07.08 N 752-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.07.2008, N 752-Ն 31.07.2008, N 498-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան