«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
30 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 դեկտեմբերի 2008 թ. |
N 660-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՐՆԵՐ ԿԱՄ ԿՈԴԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 31.07.13 N 275-Ն)
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հանրային ամրակցված ցանցերի օպերատորների կողմից համարային ռեսուրսի օգտագործման հաշվետվության ձևը (հավելված N 1)։
2) 800 և 900 հասանելիության կոդեր զբաղեցնող հանրային ամրակցված ցանցերի օպերատորների կողմից համարային ռեսուրսի օգտագործման հաշվետվության ձևը (հավելված N 2)։
3) Հանրային շարժական կապի ցանցերի օպերատորների կողմից համարային ռեսուրսի օգտագործման հաշվետվության ձևը (հավելված N 3)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. դեկտեմբերի 3-ի N 660-Ն որոշմամբ |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
հանրային ամրակցված ցանցերի օպերատորների կողմից համարային ռեսուրսի օգտագործման
______________________________________________
(կարգավորվող անձի անվանումը)
NN |
Մարզի անվա- |
Բնակա- |
Տարածա- |
Ցանցի վերջնա- |
Համարային ռեսուրսի օգտագործումը և տեսակարար կշիռը տվյալ կոդով համարային ռեսուրսում | |||
լարային հասանե- |
տեսակարար կշիռը համարային ռեսուրսում (%) |
անլար |
տեսա- | |||||
1. Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացվում յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող ամսվա 25-ը։
(հավելվածը փոփ. 31.07.13 N 275-Ն)
Հավելված 2
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. դեկտեմբերի 3-ի N 660-Ն որոշմամբ |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
800 ԵՎ 900 հասանելիության կոդեր զբաղեցնող հանրային ամրակցված ցանցերի օպերատորների կողմից համարային ռեսուրսի օգտագործման
__________________________________________________
(կարգավորվող անձի անվանումը)
N |
Ծառայության անվանումը |
Հեռախոսային ծառայությանը հասանելիության կոդը |
Ցանցի վերջնա-– կետային համարները (համարային ռեսուրսը) |
Օգտագործված վերջնակետային համարների քանակը |
Տեսակարար կշիռը համարային ռեսուրսում (%) | |
1 | Անվճար զանգահարվող ծառայություններ (Ֆրի ֆոն) |
800 |
||||
2 | Ծախսերի բաշխմամբ ծառայություններ |
80(1-9) |
||||
3 | Հավելավճարով ծառայություններ | Բիզնես |
900 |
|||
Աուդիտեքստ |
901 |
|||||
Չափահասների համար ծառայություններ |
906 |
1. Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացվում յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող ամսվա 25-ը։
(հավելվածը փոփ. 31.07.13 N 275-Ն)
Հավելված 3
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. դեկտեմբերի 3-ի N 660-Ն որոշմամբ |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
հանրային շարժական կապի ցանցերի օպերատորների կողմից համարային ռեսուրսի օգտագործման
___________________________________________________
(կարգավորվող անձի անվանումը)
1 |
Ցանցի անվանումը |
Ոչ աշխարհագրական կոդը |
Ցանցի վերջնա– կետային համարները (համարային ռեսուրսը) |
Ակտիվ բաժանորդային համարների քանակը, այդ թվում` լայնաշերտ ինտերնետ հասանելիության (բացառությամբ հեռախոսի միջոցով), ինչպես նաև տվյալների հաղորդման այլ ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը` առանձնացված |
Տեսակարար կշիռը |
1. Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացվում յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող ամսվա 25-ը։
2. Սույն աղյուսակի իմաստով ակտիվ բաժանորդային համար է համարվում հանրային շարժական բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդային համար, որի համար վերջին երեք ամսվա ընթացքում կատարվել է վճարում (բաժանորդավճար կամ հաշվի լիցքավորում) կամ որն օգտագործվել է ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայության ստացման համար, բացառությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից ուղարկվող զանգվածային բնույթ կրող գովազդային կամ տեղեկատվական հաղորդագրությունների (Bսlk SMS):
(հավելվածը փոփ., լրաց. 01.06.11 N 272-Ն, փոփ. 31.07.13 N 275-Ն)