«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 277-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետը, 3-րդ կետի գ) ենթակետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 19-րդ և 26-րդ կետերը, 27-րդ կետի 5-րդ ենթակետը, 37-րդ և 38-րդ կետերը, 39-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը, N 1 հավելվածի 10-րդ կետը, N 2, N 3 և N 4 հավելվածների 8-րդ կետերը.
2) Կարգի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«22. Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:».
3) Կարգի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«24. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և կայացնում համապատասխան որոշում` Հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:».
4) Կարգի 29-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո, Հանձնաժողովը որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկում է դիմողին, իսկ եթե դիմողը դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:».
5) Կարգի 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«31. Հայտի մերժման դեպքում, որոշումն ընդունելուց հետո, որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է Հայտատուին, իսկ եթե Հայտատուն դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:».
6) Կարգի 36-րդ կետում «մինչև Թույլտվության գործողության ժամկետի ավարտը» բառերը փոխարինել «Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ» բառերով.
7) Կարգի 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«40. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում Հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկում է Հայտատուին, իսկ եթե Հայտատուն դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:».
8) Կարգի NN 1-4 հավելվածներից հանել «Կ.Տ.» տառերը.
9) Կարգի N 5 հավելվածը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |