ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 1997 թ. N 6
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքով և հաշվի առնելով Էներգետիկայի բնագավառի սուբյեկտների անվտանգ և արդյունավետ շահագործման, պահպանման, հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, հիմնանորոգման և կապիտալ ներդրումների ծախսերի, վարկերի սպասարկման ծախսերի փոխհատուցման և շահույթի ապահովման անհրաժեշտությունը.
1. Սահմանել էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման հետևյալ սակագները ներառյալ ԱԱՀ`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 06.11.98 N 48) | |
բ) Էներգահամակարգի սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-եր | 13 դրամ/կՎտժ |
գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 07.11.98 N 49) | |
դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 07.11.98 N 49) | |
ե) ՀԱԷԿ | 12.37 դրամ/կՎտժ |
զ) «Հայէներգո» ՊՁ կողմից բաշխիչ ցանցերին վաճառք (միջինացված) | 15.34 դրամ/կՎտժ |
է) 35 կՎ և բարձր լարման սպառողներին վաճառք | 16 դրամ/կՎտժ |
ը) 6 (10) կՎ լարման անմիջական սպառողներին վաճառք | 20 դրամ/կՎտժ |
թ) 0.4 կՎ լարման սպառողներին վաճառք` | |
- բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական մինչև 100 կՎտժ օգտագործված էլեկտրաէներգիայի համար | 15 դրամ/կՎտժ |
- բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 100-ից 250 կՎտժ օգտագործված յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի համար | 22 դրամ/կՎտժ |
- բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառած և 6(10) ու 0,4 կՎ լարման այլ սպառողների յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի համար |
25 դրամ կՎտժ սակագին, ներառյալ ԱԱՀ |
Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակչությունից բացի բոլոր սպառողներին, անկախ լարումից, դասել այլ սպառողների խմբին:
Ընդունել, որ բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերի և տրանսֆորմատորների էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները հաշվի են առնված այլ սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի սակագնում:
Ընդունել ի գիտություն, որ Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադի սակագինը` 4.21 դրամ/կՎտժ սահմանվել է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. հունիսի 30-ին կայացած նիստի որոշմամբ (արձանագրություն թիվ 4):
(1-ին կետը խմբ., լրաց. 22.08.97 N 10, փոփ. 06.11.98 N 48, 07.11.98 N 49)
2. | Մասնավոր փոքր ՀԷԿ-երի սակագների մասին որոշումը կկայացվի լրացուցիչ ուսումնասիրություններից հետո` մինչև ս/թ օգոստոսի 20-ը: |
3. | Սույն որոշումով սահմանված սակագները ուժի մեջ են մտնում 1997 թ. սեպտեմբերի 1-ից: Փոքր ՀԷԿ-երի սակագների գործողության ժամկետն է մինչև 1998 թ. հուլիսի 1-ը: |
4. | Սահմանել բարձր լարման սպառողներին ժ. 23.00 - 7.00 էլեկտրաէներգիայի սպառման համար զեղչ սակագին` 12 դրամ/կՎտժ |
5. | ՀՀ էներգետիկայի հանձնաժողովին` երկամսյա ժամակետում վերանայել ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էներգահամակարգի բեռի գրաֆիկի հարթեցման նպատակով բարձր լարման սպառողների համար օրվա ժամերով տարբերակված էլեկտրաէներգիայի սակագնի անցման կարգը» և կայացնել համապատասխան որոշում: |
ՀՀ էներգետիկայի |
Վ. Մովսեսյան |