ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2013 թվականի N 958-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 23-24-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում նաև՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Վ. Գաբրիելյանինը, Հ. Թաշչյանինը, Ս. Տոնոյանինը, Մ. Հակոբյանինը, Ն. Գալստյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Վարդանյանինը, Լ. Քաբաբյանինը և Վ. Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, թարգմանչական ծառայությունների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Աշոտյանինը, Վ. Ավանեսյանինը, Ա. Շահինյանինը և Տ. Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վ. Ասոյանինը և Է. Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) Ա. Զաքարյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին.
5) Ա. Խաչատուրյանինը` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին Երևան-Բրյուսել և 2013 թվականի հոկտեմբերի 24-ին Բրյուսել-Երևան երթուղիներով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հոկտեմբերի 21-ի N 958-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-24-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
-ՀՀ վարչապետ |
Վ. Գաբրիելյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Ավանեսյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ա. Աշոտյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Զաքարյան |
-ՀՀ Աժ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ( համաձայնությամբ) |
Հ. Թաշչյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Վ. Ասոյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք) |
Մ. Հակոբյան |
-ՀՀ վարչապետի օգնական |
Ն. Գալստյան |
-ՀՀ վարչապետի օգնական |
Ա. Խաչատուրյան |
-Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Տոնոյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ |
Ե. Ազարյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ |
Է. Ստեփանյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ (մեկնում է նախօրոք) |
Ա. Վարդանյան |
-ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Լ. Քաբաբյան |
-ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Վ. Մկրտչյան |
-թարգմանիչ |
Ա. Շահինյան |
-«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր |
Տ. Մեհրաբյան |
-«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |