«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60313488
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
13 նոյեմբերի 2013 թ. |
թիվ 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի ««Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 30-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
ՁԵՎ 1-Ա (ամսական) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | ||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը | ||||||||||
Ներկայացնում է_______________________________________________________________ (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրությունը
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը |
որից` պետական, համայնքային |
Ա |
Բ |
1 |
2 |
Աշխատողների միջին ամսական թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների), մարդ |
110 |
||
որից` աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը, մարդ |
110.1 |
||
Աշխատողների (110.1 տողի) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ |
120 |
||
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ժամկետանց պարտքը (ներառյալ նախորդ ամսվանից, տարվանից փոխանցված) հաշվետու ժամանակաշրջանի վերջին, հազ. դրամ |
130 |
||
Աշխատողների (110.1 տողի) փաստացի աշխատած մարդ- ժամերի քանակը հաշվետու ամսում, հազար |
140 |
X |
2. Լրացուցիչ տեղեկություններ
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը |
Ա |
Բ |
1 |
Համատեղությամբ աշխատողների (առանց ներքին համատեղությամբ աշխատողների) միջին ամսական թվաքանակը, մարդ |
210 |
|
Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների միջին ամսական թվաքանակը, մարդ |
220 |
|
Համատեղությամբ աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ |
230 |
|
Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ |
240 |
|
Գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողների միջին ամսական թվաքանակը, մարդ |
250 |
|
Չվճարվող կամ մասնակի վճարվող հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողների թվաքանակը հաշվետու ամսում, ընդամենը, մարդ |
260 |
|
որից` չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողներ |
260.1 |
|
Հարկադիր պարապուրդի մարդ-օրերի քանակը հաշվետու ամսում (260 տողի աշխատողների) |
270 |
3. Կազմակերպության սեփականատերն ըստ բաժնեմասի (նշել)
Պետություն |
310 |
□ |
Համայնք |
320 |
□ |
Իրավաբանական անձ (անձինք) |
330 |
□ |
Ղեկավար |
________________ |
___________________ (Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ (Ստորագրություն) |
«__» ______20__թ. |
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Աշխատանքի վիճակագրության բաժին 58-78-29, e-mail:
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
1. Աշխատողների թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողները` անկախ պայմանագրի ժամկետից (տե’ս ՀՀ ՎՊԽ 2013թ. նոյեմբերի 13-ի թիվ 32-Ն որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածի` «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին Ձև թիվ 1-Ա (ամսական, տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների լրացման հրահանգի» (այսուհետ` Հրահանգ), 8-րդ կետը) և չեն ներառվում Հրահանգի 9-րդ կետում նշված աշխատողները:
2. 110 տողը լրացնել Հրահանգի 11-րդ կետին համապատասխան:
3. 110.1 տողը լրացնել Հրահանգի 13- 18 կետերին համապատասխան:
4. 120 տողը լրացնել Հրահանգի VI-րդ բաժնին համապատասխան:
5. 130 տողը լրացնել Հրահանգի VII-րդ բաժնին համապատասխան: Ժամկետանց պարտքը փաստացի հաշվարկված, բայց ժամանակին (յուրաքանչյուր ամսվա 15-ի դրությամբ) չվճարված աշխատանքի վարձատրության համախառն գումարներն են:
6. 140 տողը լրացնել Հրահանգի IV- րդ բաժնին համապատասխան:
7. 210 տողը լրացնել Հրահանգի 19-րդ կետին համապատասխան:
8. 220 տողը լրացնել Հրահանգի 20-րդ կետին համապատասխան:
9. 230 տողը լրացնել Հրահանգի VI-րդ բաժնին համապատասխան:
10. 240 տողը լրացնել Հրահանգի 43-րդ կետի 2)-րդ ենթակետին համապատասխան:
11. 250 տողը լրացնել Հրահանգի 15-րդ կետին համապատասխան:
12. 270 տողը հաշվարկվում է 260 տողի աշխատողների թվաքանակ x հաշվետու ամսում հարկադիր պարապուրդի օրեր: