ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 փետրվարի 2015 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» թիվ 105 որոշման, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 106 որոշման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների առաջարկությունների հիման վրա`
1. Հաստատել Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կից ներկայացվող կազմը:
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Ա. Մանսուրովը նախագահում է Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերը (Խորհրդատվական կոմիտեի նախագահ):
3. Ուժը կորցրած ճանաչել`
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2012 թվականի հունիսի 28-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 195 որոշման 2-րդ կետի երրորդ պարբերությունը և 3-րդ կետը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2013 թվականի փետրվարի 5-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 16 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2013 թվականի հոկտեմբերի 1-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 202 որոշումը։
4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 10 կարգադրությամբ |
ԿԱԶՄ ՆԱՎԹԻ և ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Հայաստանի Հանրապետությունից
|
Բաղրամյան |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ |
|
Բադալյան |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետի ժ/պ |
|
Բուդաղյան |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ |
|
Իսայան |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
|
Մելքոնյան |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
|
Թադևոսյան |
«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ինժեներ |
Բելառուսի Հանրապետությունից
|
Եֆիմչիկ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նավթային, քիմիական և դեղագործական արդյունաբերության վարչության պետի տեղակալ |
|
Զակրեվսկի |
Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ |
|
Զորիչ |
Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման և արտաքին ներդրումային համագործակցության վարչության պետ |
|
Կրուտոյ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Պավլով |
«Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նախագահի տեղակալ |
|
Ռուդինսկի |
«Բելտոպգազ» պետական արդյունաբերական միավորման գլխավոր տնօրեն |
Ղազախստանի Հանրապետությունից
|
Բայբազարով |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության տնտեսության ճյուղերի զարգացման դեպարտամենտի տնօրեն |
|
Բորանգալի |
«KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիայի գլխավոր տնօրենի խորհրդական |
|
Դուզբաևա |
Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ |
|
Ժանտասով |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի միասնական տնտեսական տարածքի ձևավորման վարչության ղեկավար |
|
Միրզագալիև |
Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար |
|
Նուրմագամբետով |
Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության և տնտեսական ինտեգրացիոն գործընթացների դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Օտարովա |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության հարցերով կոմիտեի վարչության ղեկավար |
|
Ռաբայ |
«KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիայի նավթագազային և էներգետիկ բնագավառների զարգացման դեպարտամենտի տնօրեն |
|
Սուկուրով |
Մոսկվա քաղաքում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն |
|
Սուլթանով |
«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
|
Չիգամբաև |
«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության առևտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի ծրագրերի կառավարիչ |
|
Յակուպովա |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության հարցերով կոմիտեի ծառայությունների վիճակագրության դեպարտամենտի տնօրեն |
Ռուսաստանի Դաշնությունից
|
Անտոշին |
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության նավթի և գազի արդյունահանման ու փոխադրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Աֆոնյաշին |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագների, ենթակառուցվածքային բարեփոխումների և էներգաարդյունավետության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Վոլկով |
Սակագների դաշնային ծառայության գազի և նավթի բնագավառների կարգավորման վարչության պետ |
|
Գոլուբեվ |
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահի տեղակալ |
|
Գոլոմոլզին |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ |
|
Գրիշանին |
«Տրանսնեֆտ ԲԸ» բաց բաժնետիրական ընկերության առաջին փոխնախագահ |
|
Գրյազնով |
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության նավթի և գազի վերամշակման դեպարտամենտի տնօրեն |
|
Զոլկին |
Դաշնային մաքսային ծառայության դաշնային մաքսային եկամուտների և սակագնային կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ |
|
Դիանովա |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի հսկողության վարչության պետ |
|
Լեբեդինսկայա |
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ռազմավարական երկարաժամկետ պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Լիխաչով |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ |
|
Մոլոդցով |
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի տեղակալ |
|
Սավինով |
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության նավթի և գազի արդյունահանման ու փոխադրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Ստեպանովա |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագների, ենթակառուցվածքային բարեփոխումների և էներգաարդյունավետության պետական կարգավորման դեպարտամենտի ռեֆերենտ |
|
Տուրիգին |
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ռազմավարական երկարաժամկետ պլանավորման դեպարտամենտի նավթագազային ոլորտի վերլուծության բաժնի պետ |