ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 դեկտեմբերի 2013 թ. |
N 95-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2014 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասերն օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության հողային, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմանը և հողային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերին համապատասխան.
2) հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքից.
3) ինքնակամ կառույցների օգտագործման տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմանը համապատասխան.
4) քանդման ենթակա վթարային բնակելի տների և հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» N 23-Ա և «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» N 24-Ա որոշումների, ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 172-Ն և 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշումներին համապատասխան.
5) հողամասերն անհատույց օգտագործման կամ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մինչև 99 տարի ժամկետով: Հողամասերի սահմանափակ օգտագործումը (սերվիտուտ) կարող է լինել ժամանակավոր` մինչև 99 տարի ժամկետով, կամ մշտական.
6) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման համար հողամասերի ուղղակի վաճառքի դեպքում ձեռք բերողների համար կարող է սահմանվել նաև տարաժամկետ վճարման իրավունք.
7) հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ
Տ. Մարգարյան
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-իN 95-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի (հողամասեր, բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ, շենքեր և շինություններ, ինքնակամ կառույցներ և այլ անշարժ ու շարժական գույք, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն) (այսուհետ` նաև Գույք) օգտագործման տրամադրելու և օտարման 2014 թվականի ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակաուղղված է Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման և բյուջետային քաղաքականության ուղղություններով սահմանված խնդիրների, ինչպես նաև Երևան համայնքի բնակիչների բնակարանային հարցերի լուծմանը:
2. 2014 թվականի ընթացքում Գույքի օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելու և օտարման հիմնական նպատակներն են.
1) Գույքի օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) արդյունավետության բարձրացումը.
2) Գույքի օտարումից, վարձակալության, կառուցապատման և սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) իրավունքով հանձնելուց ստացված միջոցների հաշվին Երևանի բյուջեում եկամուտների ապահովումն ու ավելացումը:
3. Գույքը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման կամ անհատույց օտարվել միայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` բացառությամբ Ծրագրի 4-րդ կետի և 39-րդ կետի 4-րդ ենթակետի:
4. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները կարող են Երևանի քաղաքապետի որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել այն անձին (անձանց) կամ ընտանիքներին, որոնք`
1) «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» և «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան հանդիսացել են սեփականաշնորհման (մասնավորեցման) սուբյեկտ և (կամ) վարձակալ, դրանց գործողության ժամանակահատվածում չեն սեփականաշնորհել (մասնավորեցրել) իրենց բնակարանները կամ բնակելի տները, ներկայումս հաշվառված ու մշտապես (փաստացի) բնակվում են այդ բնակարաններում կամ բնակելի տներում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական այլ մարմինների կամ Երևանի քաղաքապետի կամ Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների և կարգադրությունների կամ պետական մասնակցությամբ ընկերությունների (պետական ձեռնարկությունների) կողմից տրամադրված օրդերների (այլ փաստաթղթերի) կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա մշտապես (փաստացի) բնակվում են դրանցում.
3) վերաբնակեցվել են վթարային քանդման ենթակա շենքերից և նորակառույց շենքի բնակարանները տիրապետում և օգտագործում են վարձակալության իրավունքով.
4) բազմազավակ են, ունեն 6 և ավելի երեխաներ, չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք.
5) հանրապետության մշակութային և տնտեսական զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեցող արվեստի, մշակույթի և այլ ոլորտների ականավոր գործիչներ են, որոնք (նրանց ընտանիքների անդամները) չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք.
6) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած այն անձանց, ովքեր բնակարաններում, բնակելի տներում և բնակելի տարածքներում բնակվում և հաշվառված են (այդ թվում փաստացի) 10 տարվանից ավելի.
7) վերաբնակեցվում են քանդման ենթակա վթարային բնակելի տներից և հանրակացարանային բնակելի շենքերից Երևանի քաղաքային համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդ որում` բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682, 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 172-Ն որոշումներով ամրագրված սկզբունքներին համապատասխան:
5. Սույն ծրագրի իմաստով 4-րդ կետում նշված «բնակպայմանների բարելավման կարիք» ունեցող է համարվում այն անձը (անձինք) կամ ընտանիքը, որոնց ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող բնակելի տանը կամ բնակարանում կամ այլ բնակելի տարածքում մեկ անձին հասանելիք բնակելի տարածքի բաժնեմասը չի գերազանցում 9.0 քառ. մետր մակերեսը և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները) վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում չեն օտարել բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք:
6. Երևանի քաղաքապետի Գույք օտարելու որոշմամբ այն ձեռք բերողին կարող է տրվել տարաժամկետ վճարման իրավունք:
7. Գույքի օտարումն իրականացվում է հետևյալ ձևերով`
1) աճուրդ.
2) մրցույթ.
3) ուղղակի վաճառք:
8. Գույքի օտարման ձևի մասին որոշումն ընդունում է Երևանի քաղաքապետը:
9. Գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս ընտրվում է մրցույթով վաճառքի ձևը, եթե Գույքի գնորդը սեփականության իրավունքի ձեռքբերման հետ մեկտեղ Գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ կապված պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ:
10. Գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս ընտրվում է աճուրդով վաճառքի ձևը, եթե գնորդից չի պահանջվելու կատարել Ծրագրի 9-րդ կետում նշված պարտավորությունները:
11. Գույքը օտարվում է ուղղակի վաճառքի ձևով`
1) տվյալ Գույքի օգտագործողին.
2) ձեռք բերողներին` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում.
3) այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք փաստացի տիրապետում և օգտագործում են իրենց բնակարաններին և տարածքներին անմիջապես կից ոչ բնակելի տարածքները, որոնց մուտքերը բացառապես բնակարաններից և տարածքներից են և դրանք այլ մուտք չունեն.
4) Ծրագրի 45-ին կետով նախատեսված դեպքում:
12. Գույքի օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Երևան համայնքի բյուջե:
II. ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
13. Գույքի գնահատումն իրականացվում է`
1) անշարժ Գույքի դեպքում`«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
2) այլ Գույքի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով կամ անկախ գնահատողի կողմից:
14. Երևան քաղաքի սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման նախորդ ծրագրերի շրջանակներում գնահատված անշարժ Գույքի գնահատման ժամկետը մեկ տարի գերազանցելու դեպքում անշարժ Գույքը ենթակա է կրկին գնահատման` Ծրագրի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով:
15. Գույքի օտարման որոշումը պետք է ներառի տեղեկություններ`
1) Գույքի նկարագրության, դրա գնահատման տարեթվի և ամսաթվի մասին.
2) օտարման ձևի, այդ թվում` որպես Գույքի մեկ միավոր կամ որպես Գույքի առանձին տարրեր օտարելու մասին.
3) Գույքն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) Գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին, որը պետք է լինի վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 10 տոկոսի չափով.
4) Գույքն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, օտարվող Գույքի վաճառքի գնի, վճարման համար օգտագործվող միջոցների և վճարման ժամկետների մասին.
5) այլ տվյալների մասին:
16. Գույքի մրցույթով օտարման մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են սահմանվել նաև`
1) մրցույթի հաղթողին որոշելու պայմանների գնահատման կշռային գործակիցներ.
2) մրցույթի մասնակիցների նախնական որակավորման պահանջ:
III. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
17. Գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
18. Աճուրդով Գույքի օտարման դեպքում Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևը, Գույքը ենթակա է օտարման ամբողջությամբ կամ առանձին լոտերով, օտարվող Գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները:
19. Երևանի քաղաքապետի որոշմամբ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են առաջադրվել հետևյալ պայմանները`
1) գինը.
2) ներդրումների չափը.
3) այլ պայմաններ:
20. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնաժողովին են ներկայացնում`
1) վաճառքի ենթակա Գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր Գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական, հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.
2) տեղեկություններ օտարվող Գույքի վիճակի մասին և այլ տեղեկություններ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունների հայեցողությամբ:
21. Գույքն ուղղակի վաճառքով օտարման ներկայացվելու դեպքում Գույքի վաճառքի գինը սահմանվում է Ծրագրի 13-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Գույքը սույն կետով չօտարվելու դեպքում ենթակա է օտարման` աճուրդով կամ մրցույթով` սույն գլխով սահմանված կարգով:
22. Գույքն աճուրդով կամ մրցույթով օտարման ներկայացվելու դեպքում Գույքի առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է Ծրագրի 13-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, որը ներկայացվում է Երևանի քաղաքապետի հաստատմանը հանձնաժողովի կողմից:
23. Գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ կարող է նվազեցվել նախորդ (վերջին) աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի 10 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան Գույքի գնահատված արժեքի 50 տոկոսի չափով:
24. Ծրագրի 16-րդ կետում նշված հանձնաժողովը Գույքի օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում և (կամ) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:
25. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`
1) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո` եռօրյա ժամկետում.
2) մասնակցության վճար` 10000 դրամ չափով, որը Գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:
26. Աճուրդի (մրցույթի) մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում աճուրդը (մրցույթը) չկայացած համարելու համար:
27. Հրապարակային սակարկությունների (աճուրդ և մրցույթ) անցկացման, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված կարգի 37-րդ կետով նախատեսված դեպքում ինքնակամ կառույցի հրապարակային սակարկություններով օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգերը, սահմանում է Երևանի քաղաքապետը:
IV. ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
28. Սույն գլխով կարգավորվում է Գույքի օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելու հարցերը, Գույքի վարձակալության, կառուցապատման և սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) վարձա(վճարների) չափերը:
29. Ծրագրի 28-րդ կետում նշված` վարձակալության տրամադրվող Գույքի (տարածքի) ամսական վարձավճարի չափը որոշվում է համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշման:
30. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի կամ աճուրդի կամ մրցույթի ձևով:
31. Վարձակալության տրամադրվող Գույքի (տարածքի) վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար ներկայացվում են մամուլում և (կամ) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
32. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի ձևով, եթե առկա է հետևյալ դեպքերից որևէ մեկը`
1) եթե` համայնքի ինչպես սեփականության իրավունքի պետական գրանցում ունեցող, այնպես էլ սեփականության իրավունքի գրանցում չունեցող անշարժ գույքի վարձակալները (որոնց հետ ստորագրված վարձակալության պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել, կամ այդ պայմանագրերը նոտարական վավերացում ստացել են, սակայն սահմանված ժամկետներում անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում չեն ստացել) ամբողջությամբ վճարել են կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից հաշվարկված վճարները վճարելու և վարձակալական պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կվճարեն հաշվարկված վճարները,
2) եթե տվյալ Գույքի վարձակալը պայմանագրի գործողության ամբողջ ժամկետում կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները` առանց խախտումների,
3) եթե մամուլում և (կամ) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում հայտարարության հրապարակումից հետո առաջին հայտը ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում այլ հայտեր չեն ներկայացվել և դիմողը միանվագ վճարում է առնվազն 3 ամսվա համար հաշվարկված վարձավճարը,
4) Ծրագրի 45-րդ կետով նախատեսված դեպքում:
33. Ծրագրի 32-րդ կետում նշված դեպքերում Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում աճուրդով կամ մրցույթով, ընդ որում` վարձավճարի մեկնարկային նվազագույն գինը որոշվում է ծրագրի 29-րդ կետով սահմանված կարգի համաձայն որոշված վարձավճարի չափով:
34. Սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) հողամասերը տրամադրվում են սերվիտուտ պահանջող անձի և Երևան համայնքի` նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ:
35. Վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարի չափը սահմանվում է հողամասերի կադաստրային արժեքի`
1) հողի վարձակալության դեպքում`
ա. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար` 10 տոկոս.
բ. բենզալցման կայանների զբաղեցրած հողամասերի համար` 20 տոկոս.
գ. տաղավարների, կրպակների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
դ. ավտոտնակների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.
ե. արտադրական նպատակային նշանակության տարածքների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.
զ. բակային տարածքներում հասարակական նպատակային նշանակության քարե կառույցների, ինչպես նաև քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
է. էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս, բացառությամբ ««Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքի.
ը. հասարակական նպատակային նշանակության քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
թ. գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի համար` 40 տոկոս.
ժ. ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց տրամադրված լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող հողամասերի, բացառությամբ հանքավայրով (տեղամասով) զբաղեցրած հողամասի, համար` 3 տոկոս.
ժա. ընդերքօգտագործման իրավունք ունեցող և այն շահագործող անձանց լիցենզային (կոնցեսիոն) պայմանագրով տրամադրված ընդերքի տեղամասերի հանքավայրով (տեղամասով) զբաղեցրած հողամասերի համար` 7 տոկոս.
ժբ. այլ գործառական նշանակության հողերի դեպքում` 3 տոկոս,
2) կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքում`
ա. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար` 10 տոկոս.
բ. բենզալցման կայանների զբաղեցրած հողամասերի համար` 20 տոկոս.
գ. տաղավարների, կրպակների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
դ. ավտոտնակների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.
ե. արտադրական նպատակային նշանակության տարածքների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.
զ. բակային տարածքներում հասարակական նպատակային նշանակության կառույցների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
է. էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
ը. հասարակական նպատակային նշանակության քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
թ. գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի համար` 40 տոկոս.
ժ. ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց տրամադրված լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող հողամասերի, բացառությամբ հանքավայրով (տեղամասով) զբաղեցրած հողամասի, համար` 3 տոկոս.
ժա. ընդերքօգտագործման իրավունք ունեցող և այն շահագործող անձանց լիցենզային (կոնցեսիոն) պայմանագրով տրամադրված ընդերքի տեղամասերի հանքավայրով (տեղամասով) զբաղեցրած հողամասերի համար` 7 տոկոս.
ժբ. այլ գործառական նշանակության հողերի դեպքում` 3 տոկոս:
36. Սահմանել, որ սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարը հաշվարկվում է հողամասերի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վճարով:
37. Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հենասյուների օգտագործման համար ամսական վարձավճարներ սահմանել`
1) մինչև 1 քմ ընդհանուր մակերեսով գովազդային միջոցների համար` 4000 ՀՀ դրամ.
2) 1 քմ-ից մինչև 2 քմ ընդհանուր մակերեսով գովազդային միջոցների համար` 3000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար.
3) 2 քմ-ից մինչև 3 քմ ներառյալ ընդհանուր մակերեսով գովազդային միջոցների համար` 2500 ՀՀ դրամ, յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար.
4) 3 քմ և ավելի ընդհանուր մակերեսով գովազդային միջոցների համար` 1500 ՀՀ դրամ, յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար.
5) յուրաքանչյուր մեկ միավոր օպտիկամանրաթելային մալուխ անցկացնելու համար` ամսական 720 ՀՀ դրամ:
38. Սույն որոշման 37-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված վարձավճարները հաշվարկելիս կիրառել հետևյալ գործակիցները`
1) Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 1 գործակից,
2) Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 1 գործակից (Մյասնիկյան պողոտա` 2 գործակից),
3) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 1.5 գործակից (Իսակովի պողոտա, Էջմիածնի խճուղի, Զվարթնոց օդանավակայան` 2 գործակից),
4) Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2 գործակից:
39. 2014 թվականի ընթացքում.
1) օգտագործման (վարձակալության կամ կառուցապատման) կարող են տրամադրվել այն հողամասերը, որոնք մինչև Ծրագրի հաստատվելը տրված են եղել վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով և 2014 թվականի ընթացքում ավարտվում է վարձակալության և (կամ) կառուցապատման պայմանագրերի գործողության ժամկետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողամասերը.
2) վարձակալության կարող է տրամադրվել Երևանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի տարածքները, Երևան քաղաքի ստորգետնյա անցումները, այլ շենքերն ու շինությունները.
3) օգտագործման (վարձակալության կամ կառուցապատման) կարող են տրամադրվել այն շենքերը, շինությունները կամ դրանց տարածքները, որոնք մինչև Ծրագրի հաստատվելը տրված են եղել վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով և 2014 թվականի ընթացքում ավարտվում է վարձակալության և (կամ) կառուցապատման պայմանագրերի գործողության ժամկետը.
4) Գույքը (տարածքը) անհատույց օգտագործման կարող է հանձնվել Երևանի քաղաքապետի որոշմամբ, բացառապես Երևանի ենթակայության կազմակերպություններին:
40. Գույքի օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելուց ստացված միջոցներն ուղղվում են Երևան համայնքի բյուջե:
41. Գույքն օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) իրավունքով տրամադրվում է մինչև 99 տարի ժամկետով:
42. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու գործընթացը կանոնակարգվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ:
V. 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔ
43. 2014 թվականին օտարման և օգտագործման (կառուցապատման) տրամադրման է առաջարկվում.
1) Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ» N 55-Ն, 2010 թվականի նոյեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2011 թվականի ծրագրի վերաբերյալ» N 162-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ» և 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2013 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշումներով հաստատված Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010-2013 թվականների ծրագրերում ընդգրկված, սակայն դեռևս չօտարված Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը և հողամասերը:
44. 2014 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում 2010-2013 թվականների ծրագրերում չընդգրկված և մինչև սույն ծրագրի ընդունվելը և (կամ) ծրագրի գործողության ընթացքում Երևան համայնքի անվամբ գրանցված գույքը, այդ թվում` Երևան համայնքի սեփականությանն անցած անժառանգ գույքը, դրա բաժինը:
45. 2014 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում նաև Երևան համայնքի անվամբ գրանցման ենթակա կամ գրանցված այն շենքը (շինությունը), որի կառուցման կամ ստեղծման համար հատկացված անհրաժեշտ հողամասը տրամադրվել է կառուցապատման իրավունքով և այն օրենքով սահմանված կարգով դուրս է եկել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվող հողամասերի ցանկից:
Տվյալ դեպքում շենքը (շինությունը) ու համապատասխան հողամասը կարող է ուղղակի ձևով օտարվել կամ տրամադրվել վարձակալության տվյալ հողամասի կառուցապատման իրավունք ունեցողին (կառուցապատողին), ընդ որում` ուղղակի վաճառքի դեպքում գույքի (շենք (շինություն) և հողամաս) օտարման գինը որոշվում է.
1) շենք (շինության) մասով Որոշման 4-րդ կետով և հավելվածի 35-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված գնի չափով, իսկ ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների մասով` Որոշման 4-րդ և հավելվածի 35-րդ կետի «դ» ենթակետով սահմանված գնի եռապատիկի չափով,
2) հողամասի մասով` կադաստրային արժեքի եռապատիկի չափով:
46. Հողամասերի հրապարակային սակարկություններով տրամադրման և օտարման գործընթացը կանոնակարգվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատված ընթացակարգերի համաձայն:
47. Սահմանել, որ սույն Ծրագրում ընդգրկված հողամասերը ենթակա են օտարման աճուրդային կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ, 65-րդ, 66-րդ և 72-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման III-րդ և IV-րդ գլուխներում նախատեսված հողամասերի սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու և ուղղակի վաճառքի դեպքերի:
48. Ծրագրում ընդգրկված օտարման ենթակա յուրաքանչյուր ծածկագրով հողամասերը կարող են օտարվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մաս առ մաս:
VI. 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՕՏԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐ
(գլուխը լրաց. 11.02.14 N 116-Ն)
ՑԱՆԿ
Հ/Հ |
Վարչական շրջան |
Ծածկագիր |
Նպատակային նշանակություն |
Գործառնական նշանակություն |
Գտնվելու վայրը |
1. |
Մալաթիա-Սեբաստիա |
01-007-345-174-098 |
Բնակավայրերի |
խառը կառուցապ. |
Սեբաստիայի փողոց |
2. |
Աջափնյակ |
01-001-103-149 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապ. |
Նազարբեկյան հ44/17 |
3. |
Աջափնյակ |
01-001-457-018 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապ. |
Սիլիկյան թաղամասի 7-րդ փող. |
4. |
Աջափնյակ |
01-001-1443-001 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապ. |
Հաղթանակի 1-ին փողոց |
5. |
Աջափնյակ |
01-001-006-095 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապ. |
Ֆուչիկի 12շ. |
6. |
Աջափնյակ |
01-001-421-023 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Սիլիկյան թաղամասի 7-րդ փող. |
7. |
Աջափնյակ |
01-001-1054-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Նազարբեկյան |
8. |
Աջափնյակ |
01-001-136-002 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Նազարբեկյան |
9. |
Աջափնյակ |
01-001-315-280 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շիրազի փող. |
10. |
Աջափնյակ |
01-001-315-281 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շիրազի փող. |
11. |
Աջափնյակ |
01-001-023-137 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Լենինգրադյան 4/2շ. առևտրի սրահ |
12. |
Աջափնյակ |
01-001-542-044 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շահումյան 2 գերեզմ.գրասեն.հար. |
13. |
Աջափնյակ |
01-001-651-006 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
գյուղտնտ. արտադր. |
Հաղթանակի 1-ին փողոց |
14. |
Աջափնյակ |
01-001-212-045 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Բաշինջաղյան 189շ. մոտ գրասենյա |
15. |
Աջափնյակ |
01-001-355-018 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Լուկաշինի փող. |
16. |
Աջափնյակ |
01-001-355-019 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Լուկաշինի փող. |
17. |
Աջափնյակ |
01-001-222-031 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շիրազի փող. |
18. |
Աջափնյակ |
01-001-222-030 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շիրազի փող. |
19. |
Աջափնյակ |
01-001-222-056 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շիրազի փող. |
20. |
Աջափնյակ |
01-001-222-035 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
պահեստարանների |
Շիրազի փող. |
21. |
Ավան |
01-002-008-010-001 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մարշալ Խուդյակովի փող. |
22. |
Ավան |
01-002-228-033 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ռուբինյանց փող. |
23. |
Ավան |
01-002-034-003 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Դուրյան թաղամաս |
24. |
Ավան |
01-002-010-059-001 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ալմա-Աթայի փող. |
25. |
Ավան |
01-002-221-141 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ծարավ աղբյուրի փող. |
26. |
Ավան |
01-002-055-106 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մարշալ Խուդյակովի փող. |
27. |
Ավան |
01-002-1095-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Մարշալ Խուդյակովի փող. |
28. |
Ավան |
01-002-005-174-001 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մարշալ Բաբաջանյան փող. |
29. |
Ավան |
01-002-105-021 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Հ. Աճառյան փողոց |
30. |
Արաբկիր |
01-003-122-095 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Գյուլբենկյան , Հր. Քոչար հատմա |
31. |
Արաբկիր |
01-003-224-418 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ազատության պող. |
32. |
Արաբկիր |
01-003-032-029 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Սևաստոպոլյան 8/2 |
33. |
Արաբկիր |
01-003-032-028 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Սևաստոպոլյան 8 |
34. |
Արաբկիր |
01-003-311-089 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Ադոնցի փող. 5բ 3 տուն |
35. |
Արաբկիր |
01-003-311-088 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Ադոնցի փող. 5բ 3 տուն |
36. |
Արաբկիր |
01-003-311-057 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Ադոնցի փող. 5բ 3 տուն |
37. |
Արաբկիր |
01-003-113-013 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Ա.Սերոբի փող. 112 |
38. |
Արաբկիր |
01-003-026-040 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Ն.Դումանի 29 |
39. |
Արաբկիր |
01-003-110-065 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Կոմիտասի պողոտա |
40. |
Արաբկիր |
01-003-117-039 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Վ. Համբարձումյան փողոց |
41. |
Արաբկիր |
01-003-113-012 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Ա.Սերոբի փող. 112 |
42. |
Դավթաշեն |
01-004-106-281 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապ. |
4-րդ թաղամաս |
43. |
Դավթաշեն |
01-004-317-003 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Ա. Միկոյան |
44. |
Դավթաշեն |
01-004-110-208 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Դավթ.3թ. 9շ.հարևան. |
45. |
Դավթաշեն |
01-004-118-005 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Եղվարդի խճուղի |
46. |
Դավթաշեն |
01-004-106-281 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
4-րդ թաղամաս |
47. |
Էրեբունի |
01-005-659-035 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Մուշական |
48. |
Էրեբունի |
01-005-208-009 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք |
49. |
Էրեբունի |
01-005-343-077 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Էրեբունու փող. |
50. |
Էրեբունի |
01-005-643-037 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Այվազովսկու փողոց |
51. |
Էրեբունի |
01-005-555-010 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Այվազովսկու |
52. |
Էրեբունի |
01-005-308-005 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Նոր Արեշ, 3 |
53. |
Էրեբունի |
01-005-259-027 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Երկաթուղ. 5 փ. 15 |
54. |
Էրեբունի |
01-005-351-009 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Նոր Արեշի 11 - րդ փողոց |
55. |
Էրեբունի |
01-005-555-010 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Խաղաղ Դոնի փողոց |
56. |
Էրեբունի |
01-005-529-034 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Արցախի պողոտա |
57. |
Էրեբունի |
01-005-2203-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Արցախի պողոտա |
58. |
Էրեբունի |
01-005-2202-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Արցախի պողոտա |
59. |
Էրեբունի |
01-005-529-033 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Արցախի պողոտա |
60. |
Էրեբունի |
01-005-529-024 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Արցախի պողոտա |
61. |
Էրեբունի |
01-005-529-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Արցախի պողոտա |
62. |
Կենտրոն |
01-006-529-009-002 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Արամի փող. |
63. |
Կենտրոն |
01-006-529-027 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Արամի փող. |
64. |
Կենտրոն |
01-006-529-034 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Արամի փող. |
65. |
Կենտրոն |
01-006-211-156 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
66. |
Կենտրոն |
01-006-184-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
67. |
Կենտրոն |
01-006-510-009 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Ռուսթավելու փող |
68. |
Կենտրոն |
01-006-510-011 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ռուսթավելու փող |
69. |
Կենտրոն |
01-006-182-002 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
70. |
Կենտրոն |
01-006-211-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
71. |
Կենտրոն |
01-006-208-002 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
72. |
Կենտրոն |
01-006-207-031 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
73. |
Կենտրոն |
01-006-416-126-001 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապ. |
Աղայան փող 19 |
74. |
Կենտրոն |
01-006-617-004 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Կորեական փող. 1 |
75. |
Կենտրոն |
01-006-529-016 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Արամի փող. |
76. |
Կենտրոն |
01-006-512-001 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Ռուսթավելու փող |
77. |
Կենտրոն |
01-006-184-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
78. |
Կենտրոն |
01-006-184-002 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
79. |
Կենտրոն |
01-006-211-156 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
80. |
Կենտրոն |
01-006-182-002 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
81. |
Կենտրոն |
01-006-211-002 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
82. |
Կենտրոն |
01-006-211-353 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
83. |
Կենտրոն |
01-006-211-352 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
84. |
Կենտրոն |
01-006-208-063 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
85. |
Կենտրոն |
01-006-208-002 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
86. |
Կենտրոն |
01-006-208-116 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
87. |
Կենտրոն |
01-006-211-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ֆիրդուսու փող. |
88. |
Կենտրոն |
01-006-051-207 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մյասնիկյան պող. 5/1 |
89. |
Կենտրոն |
01-006-051-274 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մյասնիկյան պող. 5 |
90. |
Կենտրոն |
01-006-051-209 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մյասնիկյան պող. 5/3 |
91. |
Կենտրոն |
01-006-265-002 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Տիգրան Մեծի փող. |
92. |
Կենտրոն |
01-006-265-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Տիգրան Մեծի փող. |
93. |
Կենտրոն |
01-006-1202-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Մ. Խորենացու փող. 3-րդ փակ. |
94. |
Կենտրոն |
01-006-259-066 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Քրիստափորի փող. 24 |
95. |
Կենտրոն |
01-006-208-104 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Ֆիրդուսու փող. |
96. |
Կենտրոն |
01-006-122-041-001 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապ. |
Սայաթ Նովայի փող 29 |
97. |
Կենտրոն |
01-006-252-042 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Չարենցի փող. |
98. |
Կենտրոն |
01-006-996-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ծովակալ Իսակովի պողոտա |
99. |
Կենտրոն |
01-006-502-010 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ձորագյուղ ազգագր. թաղ. 1 |
100. |
Աջափնյակ |
01-001-001-038 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մարգարյան փ. հարող տարածք |
101. |
Աջափնյակ |
01-001-542-024 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
պահեստարանների |
Տիչինայի փ. հարող տարածք |
102. |
Էրեբունի |
01-005-557-001 |
Բնակավայրերի |
խառը կառուցապ. |
Ավանեսովի 2-րդ նրբանցք. հարող տարածք |
103. |
Նորք-Մարաշ |
01-009-083-037 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Նորքի Այգիներ փ. հարող տարածք |
104. |
Նորք-Մարաշ |
01-009-083-034 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Նորքի Այգիներ փ. հարող տարածք |
105. |
Նորք-Մարաշ |
01-009-083-038 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Նորքի Այգիներ փ. հարող տարածք |
106. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-133-023 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Զ. Քանաքեռցու(Սարկավագի)փող. հարող տարածք |
107. |
Մալաթիա-Սեբաստիա |
01-007-282-071-001 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Լենինգրադյան փողոց |
108. |
Մալաթիա-Սեբաստիա |
01-007-552-096-001 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Տիչինայի փ. 125/6 |
109. |
Մալաթիա-Սեբաստիա |
01-007-212-059-001 |
Բնակավայրերի |
տնամերձ |
«Նոյ» թաղամաս |
110. |
Նոր Նորք |
01-008-629-104 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Դ. Բեկի փող. |
111. |
Նոր Նորք |
01-008-629-101 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Դ. Բեկի փող. |
112. |
Նոր Նորք |
01-008-629-103-001 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Դ. Բեկի փող. |
113. |
Նոր Նորք |
01-008- |
Բնակավայրերի |
տնամերձ |
Գալշոյան փողոց |
114. |
Նոր Նորք |
01-008-029-113-001 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Գայի պող. թիվ 45/3, |
115. |
Նոր Նորք |
01-008-010-076-001 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Ջուղայի փողոց |
116. |
Նոր Նորք |
01-008-304-052-001 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Նորքի 8մ/շ 25 |
117. |
Նոր Նորք |
01-008-010-086-001 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ջուղայի փողոց |
118. |
Նորք-Մարաշ |
01-009-090-359 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Նորքի Այգիներ 180 |
119. |
Նորք-Մարաշ |
01-009-064-052 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Ս. Խանզադյան փողոց |
120. |
Նորք-Մարաշ |
01-009-090-014 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Արմենակյան փ. 13 |
121. |
Նուբարաշեն |
01-010-332-001 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապ. |
Նուբարաշեն, Գ-4թաղ |
122. |
Շենգավիթ |
01-011-363-086 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապ. |
Ֆրունզեի 8/1 տ. |
123. |
Շենգավիթ |
01-011-467-039-001 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Նորագավիթ 1փ. |
124. |
Շենգավիթ |
01-011-075-003 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Կույբիշևի փող. |
125. |
Շենգավիթ |
01-011-182-148-001 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Շիրակի փ. 14/7 |
126. |
Շենգավիթ |
01-011-355-005 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Արշակունյաց 286 տուն |
127. |
Շենգավիթ |
01-011-023-051 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Նիզամու |
128. |
Շենգավիթ |
01-011-400-028-001 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Արտ.խճուղի 1նրբ. 6/1 |
129. |
Շենգավիթ |
01-011-234-015 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽ |
130. |
Շենգավիթ |
01-011-028-069 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Բագրատունյաց փող. |
131. |
Շենգավիթ |
01-011-075-040 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Կույբիշևի փող. |
132. |
Շենգավիթ |
01-011-075-005 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Կույբիշևի փող. |
133. |
Շենգավիթ |
01-011-075-004 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Կույբիշևի փող. |
134. |
Շենգավիթ |
01-011-075-039 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Կույբիշևի փող. |
135. |
Շենգավիթ |
01-011-075-006 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Կույբիշևի փող. |
136. |
Շենգավիթ |
01-011-1551-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Արարատյան փող. |
137. |
Շենգավիթ |
01-011-139-037-001 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Արարատյան փ. 90 |
138. |
Շենգավիթ |
01-011-693-071 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Հ. Հովսեփյան փող. թիվ 31 հասց |
139. |
Շենգավիթ |
01-011-060-128 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Սևանի փող. |
140. |
Շենգավիթ |
01-011-055-015 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Սևանի փ I նրբ. 1 |
141. |
Շենգավիթ |
01-011-028-068 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Բագրատունյաց փող. |
142. |
Շենգավիթ |
01-011-182-148-001 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Շիրակի փ. 14/7 |
143. |
Շենգավիթ |
01-011-049-115 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Արտաշիսյան փող. |
144. |
Շենգավիթ |
01-011-179-017-001 |
Արդյունաբեր., ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների |
արդյունաբ. |
Շիրակի փ. 78 |
145. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-1121-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Տոնոյան փող. |
146. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-223-059 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Պ. Սևակի փող. |
147. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-231-031 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Բուսաբանական փող. |
148. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-231-033 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Բուսաբանական փող. |
149. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-231-034 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Բուսաբանական փող. |
150. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-003-245-001 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ն. Զարյան փողոց |
151. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-018-001 |
Բնակավայրերի |
այլ հողեր |
Զ.Քանաքեռցու 14-րդ փող. |
152. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-242-001 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Գոգոլի փող. |
153. |
Քանաքեռ-Զեյթուն |
01-012-341-001 |
Բնակավայրերի |
այլ հողեր |
Գոգոլի փող. նրբ |
154. |
Մալաթիա-Սեբաստիա |
01-007-345-174-001 |
Բնակավայրերի |
խառը կառուցապ. |
Սեբաստիայի փողոց |
155. |
Շենգավիթ |
01-011-075-312 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Կույբիշևի փող. |
156. |
Նոր-Նորք |
01-008-629-177 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Դ. Բեկի փող. |
157. |
Էրեբունի |
01-005-643-037 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Նոր Արեշի 35 փողոց |
158. |
Շենգավիթ |
01-011-075-003 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Բունիաթյան փողոցին հարող տարածք |
159. |
Նոր-Նորք |
01-008-629-358 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Դ. Բեկի փող. |
160. |
Արաբկիր |
01-003-245-015 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ն. Զարյան փողոց |
161. |
Շենգավիթ |
01-011-031-003 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Չեխովի 15/2 հասցեին հարող տարածք |
162. |
Աջափնյակ |
01-001-335-043 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Լուկաշինի փողոցի հարող տարածք |
163. |
Աջափնյակ |
01-001-222-031 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շիրազի փողոցին հարող տարածք |
164. |
Աջափնյակ |
01-001-222-030 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շիրազի փողոցին հարող տարածք |
165. |
Աջափնյակ |
01-001-222-035 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շիրազի փողոցին հարող տարածք |
166. |
Աջափնյակ |
01-001-222-056 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շիրազի փողոցին հարող տարածք |
167. |
Նոր Նորք |
01-008-010-086 |
Բնակավայրերի |
արտադրական |
Ջուղայի փողոցին հարող տարածք |
168. |
Դավթաշեն |
01-004-0055-0019 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մելքումովի փողոցին հարող տարածք |
169. |
Մալաթիա- Սեբաստիա |
01-007-463-002 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ա.Բաբաջանյան փողոցին հարող տարածք |
170. |
Մալաթիա- Սեբաստիա |
01-007-463-004 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ա.Բաբաջանյան փողոցին հարող տարածք |
171. |
Մալաթիա- Սեբաստիա |
01-007-463-005 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ա.Բաբաջանյան փողոցին հարող տարածք |
172. |
Մալաթիա- Սեբաստիա |
01-007-463-006 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ա.Բաբաջանյան փողոցին հարող տարածք |
173. |
Մալաթիա- Սեբաստիա |
01-007-463-007 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ա.Բաբաջանյան փողոցին հարող տարածք |
174. |
Աջափնյակ |
01-001-0109-0273-001 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մազմանյան փողոցին հարող տարածք |
175. |
Մալաթիա- Սեբաստիա |
01-007-408-179 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Բ-2 թաղամաս |
176. |
Էրեբունի |
01-005-0223-0007 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Արցախի պողոտային հարող տարածք |
177. |
Աջափնյակ |
01-001-023-137 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Լենինգրադյան փողոցին հարող տարածք |
178. |
Շենգավիթ |
01-011-388-054 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շահամիրյանների փողոցին հարող տարածք |
179. |
Էրեբունի |
01-005-308-005 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
Նոր Արեշի 3-րդ փողոց |
180. |
Շենգավիթ |
01-011-234-015 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
Ներքին Չարբախ |
181. |
Շենգավիթ |
01-011-075-006 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Արշակունյաց պողոտային հարող տարածք |
182. |
Շենգավիթ |
01-011-075-005 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Արշակունյաց պողոտային հարող տարածք |
183. |
Շենգավիթ |
01-011-075-004 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Արշակունյաց պողոտային հարող տարածք |
184. |
Շենգավիթ |
01-011-075-009 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Արշակունյաց պողոտային հարող տարածք |
185. |
Շենգավիթ |
01-011-075-040 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Արշակունյաց պողոտային հարող տարածք |
186. |
Շենգավիթ |
01-011-075-041 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Արշակունյաց պողոտային հարող տարածք |
187. |
Կենտրոն |
01-006-122-041 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Սայաթ Նովայի փողոցին հարող տարածք |
188. |
Շենգավիթ |
01-011-355-004 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
Արշակունյաց փողոցին հարող տարածք |
189. |
Կենտրոն |
01-006-996-001 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
Թաիրովի փողոցին հարող տարածք |
190. |
Աջափնյակ |
01-001-208-017 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Մարգարյան փողոցին հարող տարածք |
191. |
Աջափնյակ |
01-007-542-044 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Շահումյան 2 գերեզմանատան գրասենյակին հարող տարածք |
192. |
Ավան |
01-002-105-021 |
Բնակավայրերի |
Արդյունաբ. |
Աճառյան փողոցին հարող տարածք |
193. |
Աջափնյակ |
01-001-651-006 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
Հաղթանակի 1-ին փողոց |
194. |
Ավան |
01-002-010-059 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Թումանյան թաղամաս |
195. |
Արաբկիր |
01-003-113-012 |
Բնակավայրերի |
արտադրական |
Աղբյուր Սերոբի փողոցին հարող տարածք |
196. |
Ավան |
01-002-010-059 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ավան, Թումանյան թաղամաս |
197. |
Կենտրոն |
01-006-502-010 |
Բնակավայրերի |
հասարակ. կառուցապ. |
Ձորագյուղ |
198. |
Նոր Նորք |
01-008-629-201 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Դ. Բեկի փող. |
199. |
Նոր Նորք |
01-008-629-358 |
Բնակավայրերի |
տնամերձ |
Դ. Բեկի փող. |
200. |
Արաբկիր |
01-003-245-015 |
Բնակավայրերի |
ընդհ. օգտագործ. |
Ն. Զարյան փողոց |
(գլուխը լրաց. 11.02.14 N 116-Ն)
(հավելվածը լրաց. 11.02.14 N 116-Ն)