ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2008 թվականի N 608-Ա
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) կրակատար քուղ ՕՇՊ |
1 000 000 (մեկ միլիոն) մետր. |
2) պայթեցման միջոց` փակ հանքի համար` |
|
ա. էքսել ՄՍ (Exel MS) 25-1000 մվ 6 մետր |
100 000 (հարյուր հազար) հատ, |
բ. էքսել ՄՍ (Exel MS) 25-1000 մվ 15 մետր |
50 000 (հիսուն հազար) հատ, |
գ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 0-200 մվ 4 մետր |
10 000 (տաս հազար) հատ, |
դ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 0-200 մվ 9 մետր |
4 000 (չորս հազար) հատ, |
ե. էքսել ԼՊ (Exel LP) 100-9000 մվ 6 մետր |
150 000 (հարյուր հիսուն հազար) հատ. |
3) պայթեցման միջոց` բաց հանքի համար` |
|
ա. էքսել ՀՏԴ (Exel HTD) 0 մվ 20 մետր |
10 000 (տաս հազար) հատ, |
բ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 42 մվ 8 մետր |
20 000 (քսան հազար) հատ, |
գ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 65 մվ 8 մետր |
20 000 (քսան հազար) հատ, |
դ. էքսել ՀՏԴ (Exel HTD) 0 մվ 100 մետր |
400 (չորս հարյուր) հատ, |
ե. էքսել ՄՍ (Exel MS) 450 մվ 24 մետր |
40 000 (քառասուն հազար) հատ, |
զ. էքսել ՄՍ (Exel MS) 500 մվ 19 մետր |
40 000 (քառասուն հազար) հատ. |
4) պայթուցիկ նյութ փաուերջել մագնիում 365 |
|
(Powergel magnսm 365) 34*225 մմ |
200 000 (երկու հարյուր հազար) կգ. |
5) պայթուցիկ նյութ «Գեոնիտ» |
|
ա. գեոնիտ 750 (Geonit 750) 140*520 մմ |
500 000 (հինգ հարյուր հազար) կգ, |
բ. գեոնիտ 750 (Geonit 750) 185*600 մմ |
900 000 (ինը հարյուր հազար) կգ, |
գ. գեոնիտ 300 (Geonit 300) 125*650 մմ |
200 000 (երկու հարյուր հազար) կգ, |
դ. գեոնիտ 300 (Geonit 300) 140*520 մմ |
300 000 (երեք հարյուր հազար) կգ, |
ե. գեոնիտ 300 (Geonit 300) 185*600 մմ |
300 000 (երեք հարյուր հազար) կգ, |
6) դետոնացիոն քուղ 6 գր/մ (Detonating cord 6 gr/m) |
100 000 (մեկ հարյուր հազար) մետր. |
7) դետոնացիոն քուղ 12 գր/մ (Detonating cord 12gr/m) |
100 000 (մեկ հարյուր հազար) մետր. |
8) կրակատար քուղ (Safety fսse) |
100 000 (մեկ հարյուր հազար) մետր. |
9) էլեկտրադետոնատոր 0-3000 մվ (Electric detonator) |
100 000 (մեկ հարյուր հազար) մետր. |
10) կապսուլ դետոնատոր ԿԴ8 (Capsսle detonator) |
100 000 (մեկ հարյուր հազար) մետր: |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|